Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Անկանխիկ վճարումներ >Կա՞ն միջնորդավճարներ անկանխիկ վճարելիս
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Կա՞ն միջնորդավճարներ անկանխիկ վճարելիս

Էպիզոդի նկարագրություն

Անկանխիկ վճարելիս որոշ դեպքերում կարող են լինել միջնորդավճարներ, որոշների դեպքում՝ ոչ, պետք է ստուգել մինչև գործարքն իրականացնելը։ Եթե դու ֆիզիկական անձ ես, այլ ոչ բիզնես, ապա դու չես վճարում միջնորդավճարներ, երբ

  1. Առևտուր անելիս կամ ծառայություններից օգտվելիս վճարում ես քարտով կամ էլ դրամապանակով
  2. Մոբայլ բենքինգով 

Անկանխիկ վճարելիս որոշ դեպքերում կարող են լինել միջնորդավճարներ, որոշների դեպքում՝ ոչ, պետք է ստուգել մինչև գործարքն իրականացնելը։

Եթե դու ֆիզիկական անձ ես, այլ ոչ բիզնես, ապա դու չես վճարում  միջնորդավճարներ, երբ

  • Առևտուր ես անում խանութներից, օգտվում ծառայություններից ու վճարում քարտով կամ էլեկտրոնային դրամապանակով։ Այս դեպքում կարող է անգամ հակառակը լինել, դու կարող ես ստանալ զեղչեր, բոնուսներ կամ որոշակի գումար քեշ բեքի տեսքով։
  • Առցանց գնումներ ես կատարում ու վճարում,
  • Մոբայլ բանքինգով որոշ գործարքներ ես անում, օրինակ՝ կոմունալների վճարելում։

Եվ հիշի՛ր՝ անկանխիկով թե կանխիկով ապրանքը գնելիս կամ ծառայության համար վճարելիս գինը չպետք է տարբերվի։

Սակայն կան գործարքներ, որոնց դեպքում ձեզնից կգանձեն միջնորդավճարներ։ Ծանոթացիր միջնորդավճարներին օրինակ՝

  • Քարտից այլ քարտի գումար փոխանցելիս։
  • Վճարային տերմինալով վճարում կատարիս։
  • Մոբայլ բանքինգով որոշ վճարումներ կատարելիս, օրինակ՝ գույքահարկ, հարկեր, տուրքեր, ճանապարհային ոստիկանության հետ կապված վճարումները։
  • Որոշ դեպքերում նաև քո հաշվեհամարից այլ հաշվեհամարի փոխանցում կատալեիս ևս կարող է գանձել միջնորդավճար, օրինակ՝ երբ դրամային հաշվից գումար ես փոխանցում արտարժութային հաշվի։

Մոբայլ բանքինգով, տերմինալով վճարում կամ փոխանցում կատարելիս հիմնականում գրվում է միջնորդավճարի չափը գործարքն իրականացնելիս։

Ծանոթացի՛ր պայմաններին, եղի՛ր բարեկեցիկ։