Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Անկանխիկ վճարումներ >Ինչպե՞ս վճարեմ. տերմինալո՞վ, թե՞ մոբայլ բանկինգով
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Ինչպե՞ս վճարեմ. տերմինալո՞վ, թե՞ մոբայլ բանկինգով

Էպիզոդի նկարագրություն

Վճարումներ հնարավոր է կատարել թե՛ վճարային տերմինալով, թ՛ե մոբայլ բանկինգով: Արի 3 կետ քննարկենք՝ հասկանալու համար տարբերությունները:

Վճարվող գումարը՝ տերմինալով վճարելու համար պետք է կանխիկ գումար ունենաս, և հաշվի՛ առ, որ տերմինալը մանրը չի վերադարձնում: Իսկ մոբայլ բանկինգով գումարը քո հաշվից գանձվում է այնքան, որքան պետք է՝ օրինակ 5418 դրամ, և մանրի մասին կարող ես չմտածել:

Հասանելիությունը։ Եթե տերմինալով վճարելու համար պետք է ֆիզիկապես մոտ լինես տերմինալին, ապա մոբայլ բանկինգի դեպքում, եթե ունես ինտերնետ՝ ունես նաև 24/7 հասանելություն ցանկացած տեղից:

Կտրոնների տրամադրումը։ Տերմինալը քեզ տրամադրում է թղթային կտրոն, իսկ մոբայլ բանկինգով կտրոնն առցանց է և միշտ քո տրամադրության տակ է:

Միջնորդավճարներ։ Թե՛ տերմինալով և թե՛ մոբայլ բանկինգով կարող են գանձվել միջնորդավճարներ։ 

Այնուամենայնիվ վճարումներ կատարելու այս երկու տարբերակներն էլ քեզ ազատում են հերթերից և խնայում ժամանակդ։ 

Ընտրի՛ր քեզ ավելի հարմար տարբերակը, եղի՛ր բարեկեցիկ։