Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս

Էպիզոդի նկարագրություն

Երևի նկատել ես՝ շատերը NFC մերձդաշտային հաղորդակցության հնարավորություն ունեցող քարտով անհպում վճարումներ են կատարում` առանց PIN կոդ հավաքելու։ Հարց է ծագում՝ իսկ ի՞նչ կլինի, եթե քարտս գողանան… ամբողջ գումարս կծախսե՞ն․․․

Շտապենք ասել՝ դու պաշտպանված ես, եթե արել ես կանխարգելիչ այս 3 քայլերը։

1․ Սահմանափակի՛ր գումարի  չափը, որից բարձրի դեպքում կպահանջվի PIN կոդ։ NFC քարտերն արդեն իսկ ունեն սահմանաչափ, օրինակ՝ 20000 դրամից բարձր գործարքի դեպքում պարտադիր կպահանջվի PIN կոդ: Իսկ դու, դիմելով բանկիդ, կարող ես սահմանել քեզ հարմար այլ չափ։

2․Սահմանափակի՛ր գործարքների քանակը։ Փոքր գնումների դեպքում PIN կոդ չի պահանջի, և վտանգ կա, որ չարագործը կօգտվի դրանից՝ փոքր գումարի շատ գնումներ կատարելով։ Ուստի դիմի՛ր բանկիդ ու ի՛նքդ սահմանիր, թե անկախ գումարի չափից՝ քանի վճարումից հետո կպահանջվի PIN կոդ: Օրինակ՝ յուրաքանչյուր 3-րդ անգամ վճարելիս:

3․Ակտիվացրո՛ւ SMS հաղորդագրության հնարավորությունը և քո սահմանաչափից բարձր ցանկացած գործարքի համար քեզ հաղորդագրություն կգա, ինչն էլ կհուշի, որ քարտը գողացված է և անհրաժեշտ է բլոկավորել այն։

Կառավարի՛ր քարտիդ հնարավորությունները, եղի՛ր բարեկեցիկ: