Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել

Էպիզոդի նկարագրություն

Եթե կորցնես բանկային քարտդ, կարող են քո անունից կատարել գործարքներ, օրինակ՝ POS տերմինալով անհպում գնում անեն կամ առևտուր կատարեն առցանց հարթակներում։ 

Ինչպես նվազեցնել քարտի կորստի բացասական հետևանքները։ 

Վճարային քարտը կորցնելու կամ գողանալու դեպքում պետք  է՝

ԱՆՀԱՊԱՂ ԲԼՈԿԱՎՈՐԵԼ ՔԱՐՏԸ

Քարտը կարող ես ամենաարագը բլոկավորել մոբայլ բանկինգի միջոցով։Մյուս տարբերակը՝ կապ հաստատի'ր բանկի հետ կա'մ զանգելով, կա'մ այցելելով բանկի մասնաճյուղ, կա'մ էլ նամակ գրելով։

Եթե բանկդ ԱՌՔԱ-ի անդամ է, կարող ես քարտդ բլոկավորել նաեւ ԱՌՔԱ-ի միջոցով։

Այնուհետև դիմի'ր բանկին, որպեսզի բանկը վերաթողարկի քարտդ: Այս դեպքում կփոխվեն քարտային համարդ և CVV կոդդ: Արդյունքում հին քարտի օգտագործումն անհնար կդառնա։

Ուշադի'ր եղիր քարտիդ նկատմամբ, բայց դե եթե կորցրել ես կամ գողացել են այն, հիշի'ր՝ պետք է գործել արագ։ Անմիջապես բլոկավորելով քարտդ՝ կխուսափես հետագա խնդիրներից։

Գործիր արագ, եղի՛ր բարեկեցիկ: