Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Անկանխիկ վճարումներ >Ինչպե՞ս վճարեմ Google Pay-ով կամ Apple Pay-ով
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Ինչպե՞ս վճարեմ Google Pay-ով կամ Apple Pay-ով

Էպիզոդի նկարագրություն

Հեռախոսը կարող է դառնալ քո վճարային քարտը ու օգնել քեզ վճարումներ կատարել։ Ահա թե ինչպես․

Եթե հեռախոսդ Android է, ապա՝

  • Ներբեռնի՛ր Google Pay հավելվածը։
  • Հավելվածում ավելացրո՛ւ քարտդ։ Մի՛ անհանգստացիր․ հարթակը լիովին ապահով է։ 
  • Երբ ցանկանում ես վճարել հեռախոսով, ապաբլոկավորի՛ր հեռախոսդ, նույնիսկ պարտադիր չէ բացել հավելվածը, պարզապես մոտեցրո՛ւ հեռախոսդ պոս տերմինալին և կատարի՛ր վճարումդ։ 

Իսկ եթե ունես Iphone հեռախոս, ուրեմն՝

  • Ներբեռնի՛ր Apple wallet հավելվածը։
  • Հավելվածին կցի՛ր քարտը՝ կա՛մ այն սկանավորելով, կա՛մ տվյալներդ մուտքագրելով։ Այստեղ ևս հարթակը լիովին ապահով է։ 
  • Երբ պատրաստ ես վճարել, սեղմի՛ր աջ կոճակը 2 անգամ, ապա բլոկավորի՛ր հեռախոսդ, այն մոտեցրո՛ւ պոս տերմինալին և Voilà:

 Եղի՛ր ժամանակակից, եղի’ր բարեկեցիկ