Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել

Էպիզոդի նկարագրություն

Մոբայլ բանկինգով գումար փոխանցելիս սխալվել ես, ու գումարն ուրիշի՞ն է փոխանցվել։ 

Դե ոչինչ, ահա թե ինչ քայլերով կարող ես հետ ստանալ գումարը։ 

  • Եթե սխալմամբ փոխանցել ես ուրիշի բանկային հաշվին, որոշ բանկերի մոբայլ բանկինգով կարող ես մի քանի րոպեի ընթացքում չեղարկել գործարքը։ 
  • Բայց եթե սխալ փոխանցում ես կատարել ուրիշի քարտին կամ հաշվեհամարին, ու գումարն արդեն փոխանցվել է, հայտնի'ր այդ մասին քո բանկին։ Դա կարող ես անել մոբայլ բանկինգով նամակ գրելով, բանկ զանգելով կամ այցելելով։ Բանկը տեղեկացնում է գումարը ստացողին, ստանումնրա համաձայնությունը ու կազմակերպել գումարի վերադարձը։
  • Եթե ստացողը համաձայնություն չի տալիս, ապա նրանից գումարդ կարող ես հետ ստանալ դատական կարգով։

Արա'գ գործիր, քանի որ բանկը նախ պետք է բացահայտի, թե ում ես փոխանցել, հետո ստանա այդ մարդու թույլտվությունը, որից հետո միայն հնարավոր կլինի վերադարձնել գումարը։ 

Իսկ եթե սխալմամբ քեզ են գումար փոխանցել, մի' շտապիր ուրախանալ։ Նախ մեկ անգամ եւս մոբայլ բանկինգով ստուգի'ր վճարումներիդ պատմությունը  կամ քաղվածքը ու համոզվի'ր, որ սխալ է կատարվել։ Հետո այդ մասին տեղեկացրո’ւ քո բանկին։ 

Եղի’ր հետևողական, եղի’ր բարեկեցիկ։