Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am

Էպիզոդի նկարագրություն

Վճարային քարտդ պետք է լինի կենսակերպիդ համապատախան։ Այսօր բանկերի կողմից առաջարկվող վճարային քարտերն այնքան տարբեր են, որ բոլորին ծանոթանալու համար երկար ժամանակ կպահանջվի։ 

Իսկ ինչպե՞ս արագ ընտրես քեզ ամենահարմարը։

www.fininfo.am

Կենտրոնական բանկը մշակել է fininfo.am կայքը, որտեղ բոլոր բանկերի վճարային քարտերը ներկայացված են մեկ հարթակում։

Կայքը հարմար է, քանի որ կարող ես քո ցանկությամբ ֆիլտրել առաջարկները՝ թողնելով քեզ ամենահամապատասխանը։ Օրինակ՝ ընտրել արժույթը, քարտը լինի տեղակա՞ն, թե՞ միջազգային, վարկային գիծ ունենա՞, թե՞ ոչ, իսկ եթե ուսանող ես, ապա քարտեր կան ուսանողների համար։ Ընտրում ես այն չափանիշները, որոնք քեզ համար կարևոր են, և կայքը առաջարկում է լավագույն տարբերակները։ Մկնիկի մի քանի սեղմումով և ընդամենը մի քանի րոպեում կարող ես կողմնորոշվել, թե ինչ քարտ է քեզ հարկավոր։

fininfo.am հարթակում, բացի վճարային քարտից, նույն սկզբունքով կարող ես ընտրել նաև այլ ֆինասական ծառայություններ, օրինակ՝ վարկեր, ներդրումներ, ապահովագրական ծառայություններ և այլն։

Եղի՛ր բարեկեցիկ: