Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում

Էպիզոդի նկարագրություն

Կար ժամանակ, երբ բանկային գործարքներ կատարելիս պարտադիր էր բանկ այցելելը։ Սակայն 1960-ականներին հայ գյուտարար Լյութեր Ջորջ Սիմջյանի բանկոմատի գյուտը փոխեց աշխարհը։ Հիմա դու կարող ես գումար կանխիկացնել, այլ բանկային գործարքներ կատարել առանց բանկ այցելելու:

Ունե՞ս վճարային քարտ

ուրեմն կարող ես ցանկացած ժամի 24/7 ռեժիմով բանկոմատով՝

-Ստուգել քարտիդ առկա գումարը կամ մնացորդը

-Կանխիկացնել գումար

-Կատարել ծառայությունների վճարումներ

-Ստուգել կենսաթոշակային հաշիվդ, սա ի դեպ կարող ես անել միայն Հայաստանում,

- Եվ որոշ բանկոմատներով կարող ես նաեւ կանխիկ գումար մուտք անել հաշվիդ։

Բանկոմատը ֆինանսական բազմաթիվ ծառայություններ դարձնում է հասանելի և խնայում ժամանակդ։

Օգտվի'ր հնարավորությունից, եղի'ր բարեկեցիկ։