Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով1 ր․ 1 վ․
Ինչպե՞ս բացեմ բանկային հաշիվ. քայլ առ քայլ1 ր․ 11 վ․
Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ1 ր․ 9 վ․
1000 տեսակի քարտ, որը որն է1 ր․ 15 վ․
Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am0 վ․
Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ1 ր․ 21 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը որն է1 ր․ 12 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում52 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:1 ր․ 15 վ․
Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս1 ր․ 3 վ․
Ի՞նչ կտա ինձ մոբայլ բանկինգը48 վ․
Ինչպե՞ս ակտիվացնեմ մոբայլ բանկինգը1 ր․
Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը1 ր․ 9 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել1 ր․ 4 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել1 ր․ 9 վ․
Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս1 ր․ 18 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը որն է
Էպիզոդի նկարագրություն
Եկե՛ք միասին դիտարկենք քարտի հետ կապված մի քանի կարևոր տվյալներ․
1․ Քարտի համարը քարտի վրա նշված թվերն են։ Դա օգտագործվում է քարտից քարտ փոխանցումներ կատարելիս, քարտին գումար մուտք անելիս, առցանց գնումների ժամանակ, ինչպես նաև քարտը նույնականացնելիս։
2․ PIN կոդը չկա քարտի վրա, քանի որ այն պիտի իմանաս միայն դու և չպետք է իմանա ոստիկանը, հարևանը, անգամ բանկի աշխատակիցը։ PIN կոդը անհատական նույնականացման գաղտնաբառ է, որն անհրաժեշտ է բանկոմատից գումար կանխիկացնելու համար կամ ՀԴՄ սարքով գնում կատարելիս։
3․ CVV կոդը քարտի հետևի մասում նշված թիվն է, [ԱՄ5] որը կիրառվում է առցանց գործարքներ կատարելիս: CVV կոդը հավելյալ պաշտպանիչ միջոց է համացանցում խարդախություններից զերծ մնալու համար: CVV կոդը ևս պետք է գաղտնի պահել և չգրել այնպիսի կայքերում, որոնք վստահելի չեն:
Եթե մեկը իմանա քո քարտի վրայի թվերը, վավերականության ժամկետը, անուն ազգանունդ և CVV կոդը, կարող է քո անունից գնումներ կատարել և գումար գողանալ։ Իսկ եթե մեկը տիրանա քո քարտին, իմանա նաև PIN կոդդ, կարող է գումար կանխիկացնել, գնումներ կատարել։ Չպետք է գրել PIN-ը քարտի վրա կամ պահել քարտի հետ։
Պահպանի՛ր տվյալներդ, եղի՛ր բարեկեցիկ։