ԲացՄուգ
Վճարային քարտ >Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով
Դասընթացի բովանդակություն
Թվային ֆինանսեր
Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով1 ր․ 1 վ․
Ինչպե՞ս բացեմ բանկային հաշիվ. քայլ առ քայլ1 ր․ 11 վ․
Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ1 ր․ 9 վ․
1000 տեսակի քարտ, որը որն է1 ր․ 15 վ․
Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am0 վ․
Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ1 ր․ 21 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը որն է1 ր․ 12 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում52 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:1 ր․ 15 վ․
Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս1 ր․ 3 վ․
Ի՞նչ կտա ինձ մոբայլ բանկինգը48 վ․
Ինչպե՞ս ակտիվացնեմ մոբայլ բանկինգը1 ր․
Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը1 ր․ 9 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել1 ր․ 4 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել1 ր․ 9 վ․
Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս1 ր․ 18 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով
Էպիզոդի նկարագրություն
Բանկային հաշիվը ֆինանսական աշխարհում քո մեկնակետն է, քանի որ աշխատավարձ ու այլ դրամական փոխանցումներ ստանալու, գումար պահելու և բանկային գործարքների գերակշիռ մասի համար քեզ պետք է ունենալ բանկային հաշիվ։
Բանկը վճարային քարտը տրամադրում է հիմնվելով քո բանկային հաշվի վրա։
Միասին դիտարկենք, թե ինչ կարող ես անել քարտով, որը չես կարող անել բանկային հաշվով․
- Կարող ես ֆիզիկապես վճարում կատարել թե՛ մոտակա խանութում, թե՛ արտերկրում:
- Կարող ես նաև առցանց գնումներ կատարել Հայաստանի ու աշխարհի առցանց խանութներից:
- Բանկոմատից գումար կարող ես կանխիկացնել միայն վճարային քարտով։ Իսկ բանկային հաշվիցդ գումար կարող ես ստանալ՝ հիմնականում բանկ այցելելով։
Քարտը ավելի հարմար է և արագ՝ բազմազան ֆինանսական գործարքների համար։
Բացի՛ր բանկային հաշիվ, ձե՛ռք բեր վճարային քարտ, օգտվի՛ր ֆինանսական աշխարհի ընձեռած հնարավորություններից։
Եղի՛ր բարեկեցիկ։