Ի՞նչ կարող եմ անել բանկային հաշվով և քարտով1 ր․ 1 վ․
Ինչպե՞ս բացեմ բանկային հաշիվ. քայլ առ քայլ1 ր․ 11 վ․
Ինչպե՞ս ձեռք բերել վճարային քարտ. քայլ առ քայլ1 ր․ 9 վ․
1000 տեսակի քարտ, որը որն է1 ր․ 15 վ․
Վճարային քարտ Հայաստանում. Ինչպես արագ ընտրել I www.fininfo.am0 վ․
Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ1 ր․ 21 վ․
Քարտի համար, PIN և CVV կոդեր. որը որն է1 ր․ 12 վ․
Ի՞նչ կարող եմ անել բանկոմատով Հայաստանում52 վ․
Ինչպե՞ս գումարն անվտանգ կանխիկացնեմ բանկոմատից:1 ր․ 15 վ․
Ինչպե՞ս կանխիկ դրամը մուտքագրեմ հաշվիս1 ր․ 3 վ․
Ի՞նչ կտա ինձ մոբայլ բանկինգը48 վ․
Ինչպե՞ս ակտիվացնեմ մոբայլ բանկինգը1 ր․
Ի՞նչ անեմ, երբ սխալ փոխանցում եմ կատարել կամ ստացել1 ր․ 16 վ․
Ինչպե՞ս բարձրացնեմ մոբայլ բանկինգիս անվտանգությունը1 ր․ 9 վ․
Կորցրել եմ քարտս. ի՞նչ անել1 ր․ 4 վ․
Բանկոմատը կուլ է տվել քարտս. ի՞նչ անել1 ր․ 9 վ․
Արդյո՞ք ֆինանսներս պաշտպանված են NFC-ով քարտն օգտագործելիս1 ր․ 18 վ․
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ վճարային տերմինալից օգտվելիս
Էպիզոդի նկարագրություն
Վճարային տերմինալները հանդիպում են ամեն քայլափոխի։ Դրանցով կարող ես վճարել տարբեր ծառայությունների համար: Պատասխանենք ամենահաճախ տրվող հարցերին:
Գործարք կատարելիս կա՞ միջնորդավճար
- Կարող է լինել կամ չլինել: Գործարք կատարելիս նախապես ստուգի՛ր՝ որքան միջնորդավճար է գանձվելու:
Եթե վճարային տերմինալով կատարել ես սխալ վճարում
- Մոտեցի՛ր տվյալ վճարային կազմակերպության մասնաճյուղ կամ զանգահարի՛ր սպասարկման կենտրոն, աշխատակցին ներկայացրո՛ւ սխալ գործարքի կտրոնը և տեղեկացի՛ր՝ կարո՞ղ են ուղղել, թե ոչ: Կարող ես նաև էլ. նամակ ուղարկել և նշել սխալ վճարման գործարքի տվյալները:
Եթե տերմինալը կտրոն չի տրամադրել
- Մի՛ հեռացիր սարքից և տերմինալի վրա նշված համարով զանգի՛ր վճարային կազմակերպությանը, վճարային կազմակերպությունը կարող է տվյալ տերմինալից հեռավար կերպով տպել անդորրագիրը կամ ուղարկել էլ. հասցեիդ։ Կարող ես նաև դիմել վճարային կազմակերպության ցանկացած մասնաճյուղ, նշել գործարքի տվյալները և ստանալ կտրոնի կրկնօրինակը:
Վճարային տերմինալը մանր վերադարձնո՞ւմ է
- ՈՉ, չի վերադարձնում: Պարզապես վճարային տերմինալները մանրը հաշվելու և վերադարձնելու տեխնիկական հնարավորություն չունեն ։
Եղիր տեղեկացված, եղիր բարեկեցիկ։