Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վճարային քարտ >Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ
Դասընթացի բովանդակություն
0%
Թվային ֆինանսեր

Թվային (Digital) քարտ. ի՞նչ է պետք իմանալ

Էպիզոդի նկարագրություն

Վիրտուալ, թվային կամ DIGITAL քարտը գոյություն ունի միայն ինտերնետ միջավայրում, այլ կերպ ասած՝ ապրում է քո հեռախոսի մեջ։ 

Ինչպես ֆիզիկական քարտը, այն նույնպես ունի քարտի համար, վավերականության ժամկետ, CVV կոդ ու քարտի այլ տվյալներ:

Թվային քարտով կարող ես առցանց գնումներ կատարել, գումար փոխանցել, կոմունալ և հարկեր վճարել, ինչպես նաև խանութներում անհպում վճարումներ կատարել: Կարող ես նաև տարբեր արժույթներով վիրտուալ քարտեր ունենալ ու օգտագործել դրանք արտերկրում։ 

Քարտի այս տեսակը կառավարվում  է մոբայլ կամ առցանց բանքինգի միջոցով:

Ստացվում է, որ թվային քարտով անում ես գրեթե ամենը, ինչ ֆիզիկական քարտով, սակայն այն միշտ քեզ հետ է, անհնար է, որ վնասվի, կորի կամ գողանան։

Վիրտուալ քարտն ունի նաև սահմանափկումներ. Կանխիկացում հնարավոր չէ կամ շատ թանկ է։ Նաև քարտովդ կարող ես վճարել, եթե՝

  • հեռախոսդ լիցքավորված է
  • Ունի ինտերնետ հասանելիություն
  • Վաճառողի պոս տերմինալը ունի հեռավար ճանաչման հնարավորություն/NFC

Digital կամ թվային քարտ կարող ես ձեռք բերել բանկ այցելելով կամ էլ նախապես ներբեռնած մոբայլ բանկինգով:

Եղի՛ր թվային, եղի՛ր բարեկեցիկ։