Խելամիտ պարտքեր

ABCFinance ակադեմիա

Հեղինակ

ABCFinance ակադեմիա

ABCFinance-ը ՀՀ կենտրոնական բանկի կրթական հարթակն է, որի նպատակն է լայն հասարակությանը պարզ և վստահելի կերպով տեղեկացնել անձնական ֆինանսների կառավարման մասին։ 

Մենք հավատում ենք, որ դա կօգնի մարդկանց կայացնել ավելի հիմնավոր և արդյունավետ որոշումներ, լինել իրազեկ ֆինանսների ոլորտում, պաշտպանել սեփական իրավունքները և լինել ավելի բարեկեցիկ:

Պարտքի արդյունավետ կառավարումը կարևոր է ֆինանսական կայունությունը պահպանելու, գերբեռնվածությունից խուսափելու և վարկային պարտավորությունները վերահսկելի պահելու համար։ Ճիշտ մոտեցումը պարտքերին օգնում է կանխել ֆինանսական դժվարությունները և պաշտպանել ապագա հնարավորությունները։

Այս թեմայի շրջանակում մասնակիցը կսովորի, թե ինչ տեսակի վարկի կարիք ունի, ինչպես է փաստացի տոկոսադրույքը օգնում ճիշտ վարկ ընտրել, ինչ պետք է իմանալ ապառիկի, հիփոթեքի և վարկի ժամանակացույցի մասին, ինչպես նաև ինչ սահմաններում կարող են լինել տույժ-տուգանքները և ինչ հերթականությամբ են մարվում ժամկետանց պարտքերը։ Կքննարկվեն նաև պարտքերի կառավարման և մարման պլանավորման գործնական մոտեցումները։

Առանձին բաժին նվիրված է վարկային պատմությանը և սքորին․ մասնակիցը կհասկանա, թե ինչպես են բանկերը որոշում վարկ տրամադրել կամ մերժել, ինչ է վարկային պատմությունը, վարկային զեկույցն ու սքորը, ինչպես ծանոթանալ դրանց և ինչ քայլերով կարելի է բարելավել վարկային պատմությունը։ Կանդրադառնանք նաև սխալների ուղղման գործընթացին և փոխկապակցված անձանց ազդեցությանը։

Դասընթացի ծրագիր

Տևողություն 32 ր․ 33 վ․