Ի՞նչ տեսակի վարկի կարիք ունեմ1 ր․ 2 վ․
Ինչպե՞ս կարող է վարկի փաստացի տոկոսադրույքն օգնել ինձ վարկ ընտրելիս1 ր․ 18 վ․
Ի՞նչ պետք է իմանամ ապառիկի մասին1 ր․ 5 վ․
Ի՞նչ պետք է անեմ մինչև հիփոթեք վերցնելը1 ր․ 13 վ․
Վարկի ժամանակացույց. ինչո՞ւ է կարևոր1 ր․ 10 վ․
Տույժ-տուգանք. առավելագույնը որքա՞ն կարող են լինել1 ր․
Ի՞նչ հերթականությամբ է մարվում ժամկետանց վարկը54 վ․
Պարտքերի կառավարում և մարման պլանավորում1 ր․ 40 վ․
Վարկ կտա՞ն, թե՞ ոչ. ինչպե՞ս են որոշում1 ր․ 13 վ․
Ի՞նչ է վարկային պատմությունը1 ր․ 14 վ․
Ինչպե՞ս ծանոթանամ իմ վարկային պատմությանը1 ր․ 6 վ․
Ի՞նչ է վարկային զեկույցը1 ր․ 5 վ․
Ի՞նչ է վարկային սքորը1 ր․ 8 վ․
7 քայլ. ինչպես կարող եմ բարելավել վարկային պատմությունս և սքորս1 ր․ 16 վ․
Ի՞նչ անեմ, երբ սխալ եմ գտել վարկային պատմությանս մեջ58 վ․
Ի՞նչ ազդեցություն ունեն փոխկապակցված անձինք իմ վարկային պատմության վրա1 ր․ 6 վ․
Ի՞նչ է գրավը և ինչո՞վ է օգնում վարկ ստանալիս1 ր․ 20 վ․
Գրավադրման ի՞նչ փուլեր կան1 ր․ 3 վ․
Գրավի պայմանագիր. ո՞ր կետերին ուշադրություն դարձնել1 ր․ 7 վ․
Գրավի արժեքի գնահատումը. ի՞նչ չափով կարող եմ վարկ ստանալ1 ր․ 18 վ․
Ո՞ւմ մոտ է մնում գրավս1 ր․ 22 վ․
Ի՞նչ անել, եթե գրավդ վնասվել է1 ր․ 4 վ․
Ե՞րբ և ինչպե՞ս կարող են բռնագանձել գրավը1 ր․
Կարո՞ղ եմ արդյոք գրավի հաշվին մարել վարկս1 ր․ 8 վ․
Հաջորդող գրավը. ի՞նչ հնարավորություններ է տալիս1 ր․ 11 վ․
Գրավի վաճառքը և ստացված գումարի բաշխումը1 ր․ 26 վ․
7 քայլ. ինչպես կարող եմ բարելավել վարկային պատմությունս և սքորս
Էպիզոդի նկարագրություն
Վարկային պատմությունը կարևոր է վարկ ստանալիս, բայց կարևոր է նաև վարկային սքորը, որը քո վարկունակության թվային գնահատականն է։ Լավ վարկային պատմությունն ու վարկային սքորը նպաստում են ավելի ցածր տոկոսով կամ ավելի մեծ գումար ստանալուն։
Վարկային սքորդ բարելավելու համար՝
1.Պարտաճանաչ մարի՛ր պարտավորություններդ։ Մեկ օր ուշացումն էլ արտացոլվում է վարկային պատմությանդ մեջ և նվազեցնում է վարկային սքորդ։ Հաշվի' առ, որ փոխանցումով վարկը մարելիս կարող է ժամանակ պահանջվել մինչև գումարը հասնի։
2.Կառավարի՛ր փոխառություններիդ տեսակները․ վարկային բեռդ՝ վարկերիդ քանակը, գումարը և ժամկետները։
3.Հնարավորինս թեթևացրո՛ւ վարկային բեռդ։ Վարկի ամսական մարումը կամ երաշխավորության չափը չպետք է գերազանցի ամսական եկամտիդ կեսը։ Բայց վարկ չունենալը նույնքան վատ է, որքան շատ վարկ ունենալը։
4.Ծանրութեթև՛ արա երաշխավոր դառնալիս:
5. Խուսափի՛ր վարկի փորձնական հարցումներից, քանի որ վարկային ամեն նոր դիմում ազդում է սքոր գնահատականիդ վրա։
- Ժամանակի'ն կատարիր վճարումներդ կապի օպերատորներին:
7. Գրանցվի՛ր acra.am կայքում, առնվազն տարին մեկ անգամ անվճար ծանոթացի՛ր քո վարկային պատմությանը։
Հետևի'ր այս պարզ քայլերին և դու կբարելավես քո վարկային պատմությունն ու սքորը։
Եղի՛ր բարեկեցիկ։