Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկային պատմություն և սքոր >Ի՞նչ ազդեցություն ունեն փոխկապակցված անձինք իմ վարկային պատմության վրա
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ի՞նչ ազդեցություն ունեն փոխկապակցված անձինք իմ վարկային պատմության վրա

Էպիզոդի նկարագրություն

Քո վարկային զեկույցում, բացի քո վարկային պատմությունից, տեղ են գտնում նաև քեզ հետ փոխկապակցված անձանց վարկերի մասին տեղեկությունները։

Փոխկապակցված անձինք են՝

-      Քո ընտանիքի անդամները

-      Քեզ հետ ապրող մարդիկ

-      Մարդիկ, ում հետ դու ձեռնարկատիրական գործունեություն ես ծավալում կամ ծավալել

-      Քեզ հետ ընդհանուր տնտեսական շահ ունեցող մարդիկ, օրինակ՝ գործընկերները, նույն ընկերության բաժնետերերը և այլն։

Քո վարկային զեկույցում առանց նրանց անունները նշվելու կարող են ընդգրկվել նրանց վարկերի մասին այնպիսի տեղեկություններ, ինչպիսիք են՝

-      վարկի տրամադրման ամսաթիվը

-      վերջին մարման ամսաթիվը

-      պայմանագրով նախատեսված վարկի գումարը

-      մայր գումարի փաստացի մնացորդը

-      ժամկետանց մայր գումարի մնացորդը, տոկոսը, ժամկետանց դառնալու ամսաթիվը և այլն։ 

Նույն կերպ քեզ հետ փոխկապակցված անձանց վարկային զեկույցներում այս ամենը անանուն կերևա քո մասին։ 

Վարկ տրամադրելիս փոխկապակցված անձանց վերաբերյալ տեղեկությունները կարող են ազդել բանկի կամ վարկային կազմակերպության որոշման վրա։

Եղի՛ր իրազեկ, եղի՛ր բարեկեցիկ։