Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Գրավ >Գրավի պայմանագիր. ո՞ր կետերին ուշադրություն դարձնել
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Գրավի պայմանագիր. ո՞ր կետերին ուշադրություն դարձնել

Էպիզոդի նկարագրություն

Գրավը հաստատվում է գրավոր պայմանագրով: Գրավի պայմանագիրը կարող է լինել վարկային պայմանագրի ներքո կամ առանձին: Ինչպես բոլոր պայմանագրերը, այնպես էլ գրավի պայմանագիրը անհրաժեշտ է կարդալ մանրամասն և ուշադիր:

Ինչի՞ն հատկապես ուշադրություն դարձնել պայմանագրում․

  1. Գրավի նկարագրությանը․ գրավը պետք է բավարար մանրամասն նկարագրվի, որպեսզի խնդիրների դեպքում հնարավոր լինի պատշաճ նույնականացնել այն:
  2. Գրավի նկատմամբ սահմանափակումներին: Օրինակ՝ կարող է լինել պայման, որ գրավադրվող մեքենայով չի կարելի անցնել երկրի սահմանը: 
  3. Պայմանագրի գործողության ընթացքում գրավի մոնիտորինգի, այսինքն ստուգման ընթացակարգերին և հնարավոր բացասական հետևանքներին: Օրինակ՝ կարող է գրավի պայմանագրով սահմանվել, որ գրավադրվող բնակարանը չի կարող տրվել վարձակալության և եթե նման դեպք բացահայտվի, ապա բանկը կամ վարկային կազմակերպությունը կարող է բարձրացնել վարկի տոկոսադրույքը կամ պահանջել վարկի վաղաժամկետ մարում:
  4. Գրավի իրացման հնարավոր ծախսերին։ Օրինակ, եթե պայմանագրով բանկը իրավունք ունի գրավը իրացնել արտադատական կարգով, ապա աճուրդի կամ իրացման այլ ծախսերը կրելու ես դու։

Կարդա նախապես, եղի՛ր բարեկեցիկ: