ԲացՄուգ
Վարկ >Ի՞նչ պետք է իմանամ ապառիկի մասին
Դասընթացի բովանդակություն
Խելամիտ պարտքեր
Ի՞նչ տեսակի վարկի կարիք ունեմ1 ր․ 2 վ․
Ինչպե՞ս կարող է վարկի փաստացի տոկոսադրույքն օգնել ինձ վարկ ընտրելիս1 ր․ 18 վ․
Ի՞նչ պետք է իմանամ ապառիկի մասին1 ր․ 5 վ․
Ի՞նչ պետք է անեմ մինչև հիփոթեք վերցնելը1 ր․ 13 վ․
Վարկի ժամանակացույց. ինչո՞ւ է կարևոր1 ր․ 10 վ․
Տույժ-տուգանք. առավելագույնը որքա՞ն կարող են լինել1 ր․
Ի՞նչ հերթականությամբ է մարվում ժամկետանց վարկը54 վ․
Պարտքերի կառավարում և մարման պլանավորում1 ր․ 40 վ․
Վարկ կտա՞ն, թե՞ ոչ. ինչպե՞ս են որոշում1 ր․ 13 վ․
Ի՞նչ է վարկային պատմությունը1 ր․ 14 վ․
Ինչպե՞ս ծանոթանամ իմ վարկային պատմությանը1 ր․ 6 վ․
Ի՞նչ է վարկային զեկույցը1 ր․ 5 վ․
Ի՞նչ է վարկային սքորը1 ր․ 8 վ․
7 քայլ. ինչպես կարող եմ բարելավել վարկային պատմությունս և սքորս1 ր․ 16 վ․
Ի՞նչ անեմ, երբ սխալ եմ գտել վարկային պատմությանս մեջ58 վ․
Ի՞նչ ազդեցություն ունեն փոխկապակցված անձինք իմ վարկային պատմության վրա1 ր․ 6 վ․
Ի՞նչ է գրավը և ինչո՞վ է օգնում վարկ ստանալիս1 ր․ 20 վ․
Գրավադրման ի՞նչ փուլեր կան1 ր․ 3 վ․
Գրավի պայմանագիր. ո՞ր կետերին ուշադրություն դարձնել1 ր․ 7 վ․
Գրավի արժեքի գնահատումը. ի՞նչ չափով կարող եմ վարկ ստանալ1 ր․ 18 վ․
Ո՞ւմ մոտ է մնում գրավս1 ր․ 22 վ․
Ի՞նչ անել, եթե գրավդ վնասվել է1 ր․ 4 վ․
Ե՞րբ և ինչպե՞ս կարող են բռնագանձել գրավը1 ր․
Կարո՞ղ եմ արդյոք գրավի հաշվին մարել վարկս1 ր․ 8 վ․
Հաջորդող գրավը. ի՞նչ հնարավորություններ է տալիս1 ր․ 11 վ․
Գրավի վաճառքը և ստացված գումարի բաշխումը1 ր․ 26 վ․
Ի՞նչ պետք է իմանամ ապառիկի մասին
Էպիզոդի նկարագրություն
Ապառիկը գնում կատարելու այն տեսակն է, երբ ապրանքի կամ ծառայության համար վճարում ես ավելի ուշ:
Եթե ապառիկով ապրանք ես ձեռք բերել կամ ծառայություն ստացել, ապա իմացի՛ր, որ դա հիմնականում վարկի տեսակ է։ Այսինքն՝
- դու ստանում ես ապրանքը կամ ծառայությունը,
- դրա դիմաց վճարում է բանկը կամ վարկային կազմակերպությունը՝ քո վարկի գումարը փոխացնելով անմիջապես վաճառողին կամ ծառայությունը մատուցողին,
- իսկ դու պարտավորվում ես հետագայում վճարումները կատարել բանկին կամ վարկային կազմակերպությանը:
Այդ դեպքում ԱՊԱՌԻԿԸ ՎԱՐԿ է։
Հետևաբար՝
- Ապառիկ ձևակերպելուց առաջ ուշադրությո՛ւն դարձրու վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքին: Դա վարկավորման այն տոկոսադրույքն է, որն իր մեջ ներառում է վարկի հետ կապված բոլոր պարտադիր վճարները:
- Մի՛ չարաշահիր վարկի տրամադրման համար կատարվող հարցումները։ Դա իջեցնում է քո վարկային սքորը:
- Կատարի՛ր ապառիկի մարումները պարտաճանաչ, չէ՞ որ դա առաջացնում է նույն պատասխանատվությունը, ինչ վարկը:
Կատարիր իրազեկ ընտրություն, եղի՛ր բարեկեցիկ: