Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկային պատմություն և սքոր >Վարկ կտա՞ն, թե՞ ոչ. ինչպե՞ս են որոշում
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Վարկ կտա՞ն, թե՞ ոչ. ինչպե՞ս են որոշում

Էպիզոդի նկարագրություն

Ամեն բանկ ու վարկային կազմակերպություն իր մոտեցումն ունի քո վարկունակությունը գնահատելու համար։

Վարկ տրամադրելու որոշման վրա ազդում են 4 հիմնական գործոններ.

  • ԴԱՄԱԿԱՆ ՀՈՍՔԵՐ, 
  • ՎԱՐԿԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, 
  • ՎԱՐԿԱՅԻՆ ԲԵՌ, 
  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍՔՈՐ

Դրամական հոսքերդ, կամ այլ կերպ ասած քո եկամուտները և ծախսերը: Անկանխիկ եղանակով կատարված գործարքները հնարավորություն են տալիս բանկերին ու վարկային կազմակերպություններին գնահատել քո եկամուտների մակարդակը։ Այնպես որ նախընտրի՛ր անկանխիկը ֆինանսական գործարքներում:

Վարկային պատմությունդ, որը ցույց է տալիս, թե որքան  պարտաճանաչ ես մարել և մարում վարկերդ։ 

Վարկային բեռդ, այսինքն որքան վարկ ու տված երաշխավորություն ունես և արդյոք կարո՞ղ ես նորը վերցնել։

Վարկային սքորդ, որը վարկ ստանալուդ հավանականության թվային գանահատականն է և հաշվի է առնում բազմաթիվ գործոններ։

Բացի նշվածներից, կարող են դիտարկվել նաև՝

Գրավը եւ երաշխավոր ունենալը եւ լինելը։

Վարկ տրամադրելու որոշման հետևում գործում է գնահատման համակարգ, որը հիմնված է օբյեկտիվ ցուցանիշների վրա։

Իմացիր ավելին վարկային պատմության և սքորի մասին։   

Հո՛գ տար քո վարկունակության մասին, եղի՛ր բարեկեցիկ։