Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկային պատմություն և սքոր >Ի՞նչ է վարկային սքորը
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ի՞նչ է վարկային սքորը

Էպիզոդի նկարագրություն

Վարկային սքորը ցույց է տալիս, թե որքան վարկ կարող ես ստանալ։  Իմանալով քո սքորի վրա ազդող գործոնները՝ դու կարող ես բարելավել այն։

Տարածված սքորինգային համակարգը ՖԱՅԿՈ սքորն է, որը վարկունակությունը գնահատում է 300 – 850 միավորի միջակայքում:

Ի՞նչ գործոններից է կազմվում ՖԱՅԿՈ սքորը՝

Վճարումների (մարումների) պատմություն - 35%

Վճարումներիդ պատմությունը ցույց է տալիս, թե մինչև հիմա որքան պարտաճանաչ ես մարել վարկերդ:

Վարկային բեռի մեծություն - 30%

Ցանկալի է, որ վարկի ամսական մարումը չգերազանցի եկամտիդ կեսը։ 

Վարկային պատմության երկարություն - 15 %

Երկար ու դրական վարկային պատմությունդ ևս կբարձրացնի սքորդ։

Նոր վարկային դիմում - 10%

Խուսափի՛ր փորձնական հարցումներից, քանի որ ամեն դիմում իջեցնում է վարկային սքորդ։

Օգտագործված փոխառությունների տեսակներ – 10%

Վարկերիդ տեսակները , տարիքդ, կրթությունդ, եկամուտդ ևս ՄԻԱՍԻՆ] ազդում են վարկային սքորիդ վրա։

Ձևավորի՛ր բարձր սքոր, եղի՛ր բարեկեցիկ: