Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Գրավ >Գրավի արժեքի գնահատումը. ի՞նչ չափով կարող եմ վարկ ստանալ
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Գրավի արժեքի գնահատումը. ի՞նչ չափով կարող եմ վարկ ստանալ

Էպիզոդի նկարագրություն

Գրավադրվող գույքի գնահատումը կարևոր հարցերից մեկն է, որ հետաքրքրում է վարկառուին։ Գնահատումը հիմնականում կատարվում է շուկայական արժեքով, սակայն գույքի յուրաքանչյուր տեսակ ունի իր առանձնահատկությունը: Օրինակ՝ ավտոմեքենան ավտոսրահից կամ ապրանքը խանութից ձեռք բերելու դեպքում գրավի արժեքը հենց դրա ձեռք բերման գինն է: Ավանդի գրավի  դեպքում՝ ավանդի գումարը: Իսկ ոսկյա իրերը կարող են գնահատվել ոչ թե որպես զարդ, այլ որպես մետաղ և արժեքը կհաշվարկվի վարկատու կազմակերպության կողմից հրապարակված 1 գրամ ոսկու արժեքին համապատասխան:

Գրավի արժեքը որպես կանոն որոշում են՝ ոսկերիչը, անկախ փորձագետը, որակավորում ունեցող մասնագետը կամ գնահատող կազմակերպությունը: 

Տրամադրվող վարկի գումարը կարող է տարբեր լինել կախված վարկի տեսակից: Օրինակ՝ հիփոթեքի դեպքում փոքր է գրավից և անհրաժեշտ է լինում հավելյալ կանխավճար, ապառիկի դեպքում լինում է հավասար, իսկ ոսկու գրավով վարկի դեպքում կարող է նաև ավելի լինել:

Ուստի՝ կարևոր է իմանաս, որ վարկային պարտավորություններդ չկատարելու դեպքում, եթե գրավի արժեքը չբավարարի վարկդ մարելու համար, ապա դա կարող է իրականացվել քո այլ գույքի հաշվին։

Ինչի՞ն ուշադրություն դարձնել

Գրավի առարկան գնահատելիս վստահիր մասնագետներին։

Ուշադրություն դարձրու վարկ-գրավ հարաբերակցությանը հետագա խնդիրներից խուսափելու համար։

Եղիր բարեկեցիկ։