Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկ >Ի՞նչ հերթականությամբ է մարվում ժամկետանց վարկը
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ի՞նչ հերթականությամբ է մարվում ժամկետանց վարկը

Էպիզոդի նկարագրություն

Ժամկետանց վարկի դեպքում, եթե այլ համաձայնություն չի կայացվել,  վարկային պարտավորությունները իրականացվում են հետևյալ հերթականությամբ՝

  1. առաջին հերթին մարվում են պարտավորության կատարման ստացմանն ուղղված ծախսերը, օրինակ՝ գրավի բռնագանձման և իրացման ծախսերը.
  2. այնուհետև` ձևավորված տույժ/տուգանքները.
  3. ապա՝ տոկոսները.
  4. իսկ վերջում միայն` վարկի մայր գումարը:

եթե Քո կողմից վճարված գումարը չբավարարի ժամկետանց վարկային պարտավորության լրիվ կատարմանը և ուղղվի միայն, օրինակ 1-ին և 2-րդ կետերին, ապա մայր գումարի վրա կշարունակվեն հաշվեգրվել տոկոսներ: Այդպես պարտքը կմեծանա այնքան ժամանակ, մինչև չմարվի վարկի մայր գումարը:

Ուստի՝ պարտավորությունների կատարման հերթականությանը ներառված է վարկի էական պայմանների անհատական թերթիկում և դու հնարավորություն ունես նախապես իմանալու այդ մասին: 

Ծանոթացի՛ր պարտավորությունների մարման հերթականությանը, եղի՛ր բարեկեցիկ: