Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկային պատմություն և սքոր >Ինչպե՞ս ծանոթանամ իմ վարկային պատմությանը
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ինչպե՞ս ծանոթանամ իմ վարկային պատմությանը

Էպիզոդի նկարագրություն

Վարկային պատմությունը պահվում է ԱՔՌԱ վարկային բյուրոյում։ ԱՔՌԱ-յից կարող ես ստանալ վարկային զեկույց, որն իր մեջ ներառում է վերջին 5 տարիների ընթացքում քո վերցրած վարկերը, դրանց մարումները և ուշացումները։ Տարին մեկ անգամ ԱՔՌԱ վարկային բյուրոյից կարող ես անվճար վարկային զեկույց ստանալ։

Առցանց վարկային զեկույց ստանալու համար անհրաժեշտ է․

  1. Այցելել ԱՔՌԱ վարկային բյուրոյի կայք՝ acra.am: 
  2. Գրանցվել կայքում՝ լրացնելով անհրաժեշտ տվյալները։
  3. Ակտիվացնել օգտահաշիվը էլեկտրոնային հասցեի միջոցով։
  4. Անցնել նույնականացում։

Վարկային զեկույց կարող ես ստանալ նաև ՀայՓոստի ցանկացած բաժանմունքից՝ ներկայացնելով դիմում-հայտ և անձը հաստատող փաստաթուղթ: 

ԱՔՌԱ վարկային բյուրոն տրամադրում է նաև վարկային պատմությանը ծանոթանալու և կառավարելու այլ վճարովի ծառայություններ։ Ընդամենը մի քանի պարզ քայլերով գրանցվելով acra.am կայքում՝ հնարավորություն ես ստանում քո վերահսկողության տակ պահել վարկային պատմությունդ, իսկ մենք գիտենք, թե որքան կարևոր է այսօր լավ վարկային պատմություն ունենալը։

Եղի՛ր իրազեկ, եղի'ր բարեկեցիկ։