Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկ >Պարտքերի կառավարում և մարման պլանավորում
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Պարտքերի կառավարում և մարման պլանավորում

Էպիզոդի նկարագրություն

Պարտքերդ կառավարելը քեզ ծա՞նր է թվում, չգիտե՞ս՝ ո՞ր մեկը շուտ վճարես, ո՞րը՝ թողնես։ Լավ կազմված պլանը կարող է օգնել քեզ վերականգնել վերահսկողությունը ֆինանսներիդ նկատմամբ։

 Առաջին քայլը քո բոլոր պարտավորությունները գրանցելն է, ներառյալ՝ վարկային գծերը, ապառիկը, այլ վարկերը, կոմունալները և ցանկացած այլ պարտքեր՝ լինեն դրանք բանկից,  ընկերներից, թե՞ հարևաններից։ Համոզվի՛ր, որ նշում ես պարտքի ամբողջական գումարը և ամսական վճարի չափը՝ չմոռանալով տոկոսագումարները և այլ վճարները: Ընտանիքի անդամների կամ ընկերների հետ պարտքերի մարումների ժամանակացույցը քննարկելը նույնպես կարևոր է:

Այնուհետև դիտարկի՛ր քո բյուջեն։ Կարո՞ղ ես կրճատել ոչ անհրաժեշտ ծախսերը՝ վարկերի և պարտքերի մարմանն ուղղելու համար։ Նույնիսկ փոքր քայլերը կարող են ժամանակի ընթացքում մեծ փոփոխություններ բերել:

Երբ արդեն կազմել ես ցուցակը և հասկացել քո բյուջեն, ստեղծի՛ր մարումների պլան։ Երկու հայտնի մեթոդներն են «Ավալանշը» և «Սնոուբոլը»։

●     Ավալանշի կամ ձնահոսքի մեթոդը կենտրոնանում է բարձր տոկոսադրույքով վարկերի կամ մեծ պարտքերի մարումների վրա։ Սկզբում կատարում ես մի քանի մեծ վճարում, որից հետո դու ավելի քիչ տոկոս ես մուծում, ինչը խնայում է քո գումարը։ Երբ բարձր տոկոսադրույքով վարկը մարես, կանցնես հաջորդին։

●     Սնոուբոլ կամ ձնագնդի մեթոդի դեպքում դու սկզբում մարում ես ամենափոքր պարտքդ և ունենում հոգեբանական արագ հաղթանակ, ինչն էլ մոտիվացնում է շարունակել մարումները։ [5] 

Եթե քո ֆինանսական իրավիճակը շատ բարդ է թվում, մի՛ վախեցիր դիմել ֆինանսական խորհրդատուի։

Սկսի՛ր փոքրից և տես, թե ինչպես են կրճատում պարտքերդ ու բարելավում ֆինանսներդ։

 Եղի՛ր բարեկեցիր։