Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Երաշխավորություն >Ի՞նչ պետք է իմանամ երաշխավոր դառնալուց առաջ․ ՄԱՍ 1
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ի՞նչ պետք է իմանամ երաշխավոր դառնալուց առաջ․ ՄԱՍ 1

Էպիզոդի նկարագրություն

Խնդրել են երաշխավո՞ր դառնալ: 4 կարևոր բան, որ պետք է իմանաս մինչև համաձայնվելդ․

Եթե վարկ վերցնողը չմարի վարկը, դո՛ւ պետք է վճարես անվճարունակ պարտապանի ամբողջ պարտքը, այդ թվում` տոկոսները, միջնորդավճարները, տուգանքները, տույժերը և այլ գումար, որ հնարավոր է առաջանան պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով։ 

Կարող ես անգամ զրկվել սեփական ունեցվածքից, քանի որ բանկը կամ վարկային կազմակերպությունն իրավունք ունի արգելադրել և բռնագանձել երաշխավորի շարժական և անշարժ գույքը, աշխատավարձային և քարտային հաշիվները։  

Երաշխավորած գումարը ավելանում է քո վարկային բեռին։ Նշանակում է՝ քո վարկ ստանալու սահամանաչափը պակասում է։

Եթե վարկառուն չմարի վարկը եւ եթե դու էլ ժամանակին չմարես, դա կվատացնի քո վարկային պատմությունը ու կազդի  քո վարկ ստանալու հնարավորությունների վրա։

Լա'վ մտածիր երաշխավոր դառնալուց առաջ։

Եղի'ր բարեկեցիկ։