Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Գրավ >Կարո՞ղ եմ արդյոք գրավի հաշվին մարել վարկս
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Կարո՞ղ եմ արդյոք գրավի հաշվին մարել վարկս

Էպիզոդի նկարագրություն

Հաճախ կարծում ենք, որ եթե չկարողանանք մարել վարկը, գրավը վարկատուին թողնելով՝ կազատվենք պարտքից։ Արդյո՞ք դա այդպես է։

Եթե գրավդ գրավատանն է ապա պարտքդ չմարելու դեպքում, քեզ ծանուցելուց 2 ամիս հետո գրավդ կիրացվի և պարտքդ կզրոյանա, եթե անգամ գրավի վաճառքից ստացած գումարը պակաս լինի պարտքիդ գումարից:

Սակայն եթե գրավ ես դրել բանկում կամ վարկային կազմակերպությունում, և գրավի արժեքը բավարար չէ պարտավորություններդ մարելու համար, ապա վարկատուն կարող է դատական կարգով պարտավորություններդ մարել նաև քո այլ գույքի հաշվին:

Որքան երկար չես մարում պարտավորություններդ, այնքան տոկոսներից բացի կուտակվում են տույժ ու տուգանքներ, գրավի իրացման, դատական և այլ ծախսեր։ Արդյունքում հնարավոր է, որ պարտավորության գումարն ավելի մեծ լինի, քան գրավիդ արժեքը։ 

Ուստի՝ եթե ինչ-ինչ պատճառներով չես կարողանում մարել վարկդ և ցանկանում ես դա կատարել գրավի հաշվին, ապա փորձիր համաձայնություն ձեռք բերել վարկատուի հետ և գրավի իրացման հնարավորինս արագ միջոցներ ձեռնարկել:

Մարի'ր պարտավորություններդ ժամանակին, եղի'ր բարեկեցիկ։