Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկ >Տույժ-տուգանք. առավելագույնը որքա՞ն կարող են լինել
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Տույժ-տուգանք. առավելագույնը որքա՞ն կարող են լինել

Էպիզոդի նկարագրություն

Տույժը և տուգանքը պարտավորությունների կատարման ապահովման եղանակներից է: Դա օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարն է, որը դու պարտավոր ես վճարել վարկատուին` վարկային պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում:

2018թ. հունվարի 8-ից հետո կնքված պայմանագրերով՝ տույժ/տուգանքի տարեկան առավելագույն չափը չի կարող վարկի գումարի 48%-ից ավել լինել, քանի որ այն չի կարող 4 անգամ գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

Պայմանագրով կարող է սահմանվել տարբեր տույժ/տուգանքներ Սակայն պայմանագրով որոշված բոլոր տուժանքների հանրագումարը չի կարող գերազանցել տվյալ պահին առկա պարտքի հիմնական գումարը:

Նախքան վարկային պայմանագրի կնքումը վարկատուն պարտավոր է քեզ տեղեկացնել տույժ/տուգանքների և դրանց կիրառման դեպքերի մասին, ինչպես նաև դրանց ցանկը ներառել վարկի էական պայմանների անհատական թերթիկում:  

Ժամանակին կատարի՛ր պարտավորություններդ, եղի՛ր բարեկեցիկ: