Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Գրավ >Ո՞ւմ մոտ է մնում գրավս
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ո՞ւմ մոտ է մնում գրավս

Էպիզոդի նկարագրություն

Գրավադրվող գույքը մնում է քեզ մոտ կամ հանձնվում է գրավառուին՝ կախված, թե գրավի որ տեսակի հետ գործ ունես:

Քեզ մոտ մնացող գրավը կոչվում է կոշտ գրավ կամ շրջանառության մեջ գտնվող ապրանքի գրավ։

Կոշտ գրավի դեպքում այն մնում է քեզ մոտ, բայց պետք է գտնվի գրավառուի փականքի տակ կամ ունենա  գրավի մասին վկայող նշաններով կամ գույքի նկատմամբ գրավի իրավունքը պետք է գրանցվի օրենքով սահմանված կարգով, օրինակ՝ նոտարով և կադաստրով:

Կոշտ գրավի օրինակներ են՝ գրավադրված բնակարանդ, որտեղ շարունակում ես ապրել,  Ավտովարկով ձեռք բերված մեքենադ, որը գրավի առարկա է, բայց շարունակում ես օգտագործել։

Շրջանառության մեջ գտնվող ապրանքի գրավի դեպքում գրավը մնում է քեզ մոտ, և դու իրավունք ես ունենում այն փոփոխել, պայմանով, որ ընդհանուր արժեքը չնվազի  պայմանագրում նշվածից:  Օրինակ՝ պտղատու այգին:

Ապառիկով տեխնիկա կամ այլ ապրանք ձեռբերելու դեպքում, այդ ապրանքը ձևակերպվում է որպես կոշտ կամ շրջանառության մեջ գտնվող գրավ։

Գրավը, որը անցնում է գրավ վերցնողի տիրապետմանը, կոչվում է գրավական։ Այսպիսի գրավի ամենատարածված օրինակը ոսկին է, բայց կարող են լինել նաև ավտոմեքենա կամ այլ շարժական գույք։ Գրավատանը գրավ դրված գույքը մնում է այնտեղ, իսկ գրավադրված դրամական միջոցները միշտ մնում են բանկի մոտ։ 

Եղի'ր տեղեկացված, եղի'ր բարեկեցիկ: