Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկային պատմություն և սքոր >Ի՞նչ է վարկային պատմությունը
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ի՞նչ է վարկային պատմությունը

Էպիզոդի նկարագրություն

Վարկ տալու որոշումը կայացնելիս բանկը կամ վարկային կազմակերպությունը մեծ ուշադրություն է դարձնում, թե դու ինչպես ես մինչ այդ կատարել քո վարկերի մարումները, արդյո՞ք  ունեցել ես ուշացումներ և առհասարակ, որքա՞ն պարտաճանաչ ես եղել։ Դա էլ հենց քո վարկային պատմությունն է։

Մի քանի կարևոր փաստ վարկային պատմության մասին, որ պետք է իմանալ։ 

  1. Շատերը սխալմամբ կիրառում են «սև ցուցակ» արտահայտությունը, որն իրականում գոյություն չունի։ Փոխարենը կա վարկային պատմություն, որը մշտապես պահպանվում է։ 
  2. Վարկային պատմության մասին տեղեկությունները արձանագրվում են վարկային զեկույցում, որը տրամադրում է ԱՔՌԱ վարկային բյուրոն։ Սակայն ԱՔՌԱ վարկային բյուրոն չի որոշում՝ քեզ վարկ տալ, թե մերժել։ Այդ որոշումը կայացնում է բանկը կամ վարկային կազմակերպությունը։
  3. Վարկային պատմության տվյալները ԱՔՌԱ-ում գրանցում են վարկատու բանկերը և վարկային կազմկերպությունները։
  4. Վարկ տրամադրելիս հաշվի են առնվում վերջին 5 տարիների վարկային պատմությունը։

Դու ես կերտում քո վարկային պատմությունը քո վարկային վարքագծով, ուստի մի' ուշացրո'ւ մարումներդ, որպեսզի անհրաժեշտ պահերին հեշտությամբ կարողանաս վարկ ստանալ։

Գրանցվի՛ր acra.am կայքում, և առնվազն տարին մեկ անգամ անվճար ծանոթացի՛ր քո վարկային պատմությանը։ 

Ձևավորի՛ր լա՛վ վարկային պատմություն, եղի'ր բարեկեցիկ։