Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկ >Ի՞նչ պետք է անեմ մինչև հիփոթեք վերցնելը
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ի՞նչ պետք է անեմ մինչև հիփոթեք վերցնելը

Էպիզոդի նկարագրություն

Ցանկանում ես տուն կամ բնակարան գնե՞լ, վերանորոգել կամ էլ կառուցե՞լ, հիփոթեքային վարկը կարող է օգնել քեզ։ Բայց մինչև հիփոթեքի դիմելը 7 անելիք ունես՝

  1. Որոշիր՝ ուզում ես նորակառույցի՞ց գնել, այսինքն՝ առաջնային շուկայից, թե՞ արդեն բնակեցված բնակարան կամ տուն՝ երկրորդային շուկայից։ 
  2. Ընտրի՛ր բնակարանը կամ տունը հատուկ կայքերի ու գործակալությունների միջոցով։ Բանկերը նույնպես համագործակցում են կառուցապատողների հետ և կարող ես բնակարան ամրագրել հենց բանկի կայքում։ 
  3. Ուսումնասիրիր կառուցապատող կազմակերպությունը․ ինչպիսի՞ փորձ ունի, արդյո՞ք մարդիկ գոհ են, շենքի կառուցման և հանձնման ի՞նչ երաշխիքներ կան։ Պետական ծրագրերի դեպքում պետությունը ևս դառնում է երաշխավոր։

4.    Իմացիր արդյո՞ք քեզ համար վարկավորման հատուկ ծրագիր գործո՞ւմ է քեզ համար

  1. Համեմատի՛ր հիփոթեքային վարկի առաջարկները fininfo.am կայքում, ընտրի’ր ամենահարմարը։
  2. Կան պետական ծրագրեր, որոնք իրագործվում են կոնկրետ բանկերի միջոցով։ Ուսումնասիրիր բանկերի առաջարկները։
  3. Եվ վերջում շատ կարեւոր մի բան՝ նախապես ուշադի’ր ուսումնասիրիր վարկի պայմանները. որքա՞ն է փաստացի տոկոսադրույքը, վարկի ժամկետը, վարկի արժույթը, ի՞նչ պարտադիր քայլեր ու վճարումներ ունես անելու, օրինակ՝ գույքի գնահատում, ապահովագրություն, երաշխավոր և այլն։ Եվ իհարկե, արդյո՞ք եկամուտդ բավարարելու է ամսեկան վճարնելը կատարելու և բարեկեցիկ ապրելու համար։

Օգտվի’ր հիփոթեքի հնարավորություններից, եղի’ր բարեկեցիկ։