Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Գրավ >Ե՞րբ և ինչպե՞ս կարող են բռնագանձել գրավը
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ե՞րբ և ինչպե՞ս կարող են բռնագանձել գրավը

Էպիզոդի նկարագրություն

Դու կարող ես կորցնել տունդ, մեքենադ կամ այլ գրավդ, եթե ժամանակին չկատարես վարկային պարտավորություններդ:

Գրավառուն կարող է առանց դատարանի բռնագանձել գրավդ, եթե դա նախատեսված է գրավի պայմանագրով կամ քո ու գրավառուի միջև կնքված գրավոր համաձայնությամբ: Գրավառուն իրավունք ունի գրավը  վաճառել քեզ այդ մասին ծանուցելուց 2 ամիս հետո:

Իսկ եթե չկա գրավոր համաձայնություն, ապա գրավառուն գրավի բռնագանձման համար պետք է դիմի դատարան: Դատարանը որոշում է, թե որքան է քո պարտքը, իսկ Դատական Ակտերի Հարկադիր Կատարման ծառայությունը բռնագանձում է գրավը և վաճառում է այն հրապարակային աճուրդով։ 

Սակայն հիշիր, որ դու իրավունք ունես, մինչև գրավը վաճառելը, ցանկացած պահի դադարեցնել դրա բռնագանձումը և վաճառքը` վճարելով վարկային պարտավորություններդ կամ դրա այն մասը, որի կատարումն ուշացրել ես:

Կատարի'ր պարտավորություններդ, եղի'ր բարեկեցիկ: