Ի՞նչ տեսակի վարկի կարիք ունեմ1 ր․ 2 վ․
Ինչպե՞ս կարող է վարկի փաստացի տոկոսադրույքն օգնել ինձ վարկ ընտրելիս1 ր․ 18 վ․
Ի՞նչ պետք է իմանամ ապառիկի մասին1 ր․ 5 վ․
Ի՞նչ պետք է անեմ մինչև հիփոթեք վերցնելը1 ր․ 13 վ․
Վարկի ժամանակացույց. ինչո՞ւ է կարևոր1 ր․ 10 վ․
Տույժ-տուգանք. առավելագույնը որքա՞ն կարող են լինել1 ր․
Ի՞նչ հերթականությամբ է մարվում ժամկետանց վարկը54 վ․
Պարտքերի կառավարում և մարման պլանավորում1 ր․ 40 վ․
Վարկ կտա՞ն, թե՞ ոչ. ինչպե՞ս են որոշում1 ր․ 13 վ․
Ի՞նչ է վարկային պատմությունը1 ր․ 14 վ․
Ինչպե՞ս ծանոթանամ իմ վարկային պատմությանը1 ր․ 6 վ․
Ի՞նչ է վարկային զեկույցը1 ր․ 5 վ․
Ի՞նչ է վարկային սքորը1 ր․ 8 վ․
7 քայլ. ինչպես կարող եմ բարելավել վարկային պատմությունս և սքորս1 ր․ 16 վ․
Ի՞նչ անեմ, երբ սխալ եմ գտել վարկային պատմությանս մեջ58 վ․
Ի՞նչ ազդեցություն ունեն փոխկապակցված անձինք իմ վարկային պատմության վրա1 ր․ 6 վ․
Ի՞նչ է գրավը և ինչո՞վ է օգնում վարկ ստանալիս1 ր․ 20 վ․
Գրավադրման ի՞նչ փուլեր կան1 ր․ 3 վ․
Գրավի պայմանագիր. ո՞ր կետերին ուշադրություն դարձնել1 ր․ 7 վ․
Գրավի արժեքի գնահատումը. ի՞նչ չափով կարող եմ վարկ ստանալ1 ր․ 18 վ․
Ո՞ւմ մոտ է մնում գրավս1 ր․ 22 վ․
Ի՞նչ անել, եթե գրավդ վնասվել է1 ր․ 4 վ․
Ե՞րբ և ինչպե՞ս կարող են բռնագանձել գրավը1 ր․
Կարո՞ղ եմ արդյոք գրավի հաշվին մարել վարկս1 ր․ 8 վ․
Հաջորդող գրավը. ի՞նչ հնարավորություններ է տալիս1 ր․ 11 վ․
Գրավի վաճառքը և ստացված գումարի բաշխումը1 ր․ 26 վ․
Ինչպե՞ս կարող է վարկի փաստացի տոկոսադրույքն օգնել ինձ վարկ ընտրելիս
Էպիզոդի նկարագրություն
Ենթադրենք՝ քեզ 2 վարկ են առաջարկում, դու ո՞րը կընտրես․
Անշարժ գույքի գրավադրմամբ՝
- վարկ՝ 13%-ով, որի համար կան մի քանի այլ վճարներ՝ նոտարի, ապահովագրության, գույքի գնահատման։
- վարկ՝ 15%-ով, բայց այլ վճարներ չկան։
Առաջին վարկը, ինչպես ժողովուրդն է ասում, քեզ վրա «նստելու է» 17%:
Տեսնենք՝ ինչպես։
Վարկն ունի երկու տոկոս, մեկն անվանական տոկոսադրույքն է։ Այդ տոկոսով վարկատուն հաշվում է, թե որքան տոկոսագումար ես վճարելու։ Բայց բացի տոկոսավճարից կարող են լինել այլ վճարներ, օրինակ՝ վարկ տրամադրելու և վարկը սպասարկելու միջնորդավճար, գրավի ձևակերպման վճար և այլն: Այս ամենը եթե գումարենք, կստանաք այլ տոկոս, որի անունն է փաստացի տոկոսադրույք։
Տարեկան փաստացի տոկոսադրույքը հաշվի է առնում նաև “ժամանակի գինը”, այսինքն՝ թե որքան հաճախ եք մարելու տոկոսագումարները։
Ի դեպ բանկը, վարկային կազմակերպությունը և գրավատունը պարտավոր է քեզ տեղեկացնել, թե վարկիդ փաստացի տոկոսադրույքը որքան է, եթե քո վարկը
- սպառողական է,
- հիփոթեք է,
- մինչև 5 մլն դրամ գյուղատնտեսական վարկ է կամ էլ գերփոքր առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վարկ է։
Համեմատի՛ր փաստացի տոկոսները, եղի՛ր բարեկեցիկ։