Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Վարկային պատմություն և սքոր >Ի՞նչ է վարկային զեկույցը
Դասընթացի բովանդակություն
0%
Խելամիտ պարտքեր

Ի՞նչ է վարկային զեկույցը

Էպիզոդի նկարագրություն

Վարկային զեկույցն այն փաստաթուղթն է, որն արտացոլում է քո վարկային պատմությունը։ Այնտեղ կարող ես տեսնել՝ 

  • Ի՞նչ վարկեր ես ունեցել և ինչ վարկեր ունես վերջին 5 տարիներին, 
  • Քանի՞ վարկ ես երաշխավորել վերջին 5 տարում
  • ինչպե՞ս են այդ վարկերն ու երաշխավորությունները մարվել, ունեցե՞լ ես ուշացումներ, թե՞ ոչ։ 

Այլ կերպ ասած՝ վարկային զեկույցը քո անձնագիրն է, որում նշվում է, թե վարկային ինչ կյանք ես ունեցել։

Ի՞նչ է կարևոր իմանալ վարկային զեկույցի մասին՝

  1. Կարևոր է այն պարբերաբար ստուգել։ Կարող են լինել անճշտություններ, որոնք բանկի կամ վարկային կազմակերպության հետ կարգավորելու համար ժամանակ կպահանջեն։
  2. Խարդախությունների դեպքում դու վաղ կբացահայտես քո անունից վարկ ստանալու փաստը։ 
  3. Վարկի վերջնական մարումից հետո 5 տարի անց որևէ տեղեկություն չի արտացոլվելու վարկային զեկույցի մեջ։

Վարկային զեկույցն ուսումնասիրելը հնարավորություն է տալիս կանխել խարդախություններն ու գնահատել սեփական վարկունակությունը։

Գրանցվի՛ր acra.am կայքում, առնվազն տարին մեկ անգամ անվճար ծանոթացի՛ր քո վարկային պատմությանը։
 Հետևի՛ր վարկային զեկույցիդ, եղի'ր բարեկեցիկ։