Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը

Էպիզոդի նկարագրություն

Կուտակային կենսաթոշակային համակարգում կուտակված միջոցները մեր սեփականությունն են, ինչպես այլ ունեցվածքը։[7] 

Սակայն, քչերը գիտեն, որ կուտակված միջոցները կարող են նաև ժառանգվել: Արի՛ պատմենք, թե ինչպես:

Հարազատի մահվանը հաջորդող 6 ամիսների ընթացքում անհրաժեշտ է ժառանգության հարցով դիմել նրա բնակության վայրի նոտարին:

Կարևոր է նշել, որ նոտարը նաև կենսաթոշակային ֆոնդերի փայերի վերաբերյալ հարցում անի Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային: Բացի ունեցվածքի վերաբերյալ հարցումներից՝ նոտարը հարցման միջոցով պարզելու է, թե արդյոք քեզնից բացի կան այլ ժառանգներ: 

Հարցումներն իրականացնելուց հետո նոտարը քեզ կտրամադրի ժառանգության վկայագիրը. սովորաբար այս փուլը տևում է 6 ամիս: 

Ժառանգության վկայագիրը ստանալուն պես կարող ես դիմել Կենտրոնական դեպոզիտարիային` հաշվի օպերատորներից որևէ մեկի միջոցով: 

Կախված քո ընտրությունից՝ կենսաթոշակային փայերը կփոխանցվեն քո անհատական կենսաթոշակային հաշվին, կամ էլ միանվագ կվճարվեն՝ փոխանցվելով քո կողմից նշված բանկային հաշվին: Նշենք, որ միանվագ ստանալու դեպքում քեզնից գանձվելու է ժառանգվելիք կենսաթոշակային փայերի 2%-ի չափով գումար: Իսկ առաջին տարբերակն ընտրելու դեպքում հարազատիդ կենսաթոշակային փայերը կավելանան քոնին և արդյունքում ավելի բարձր կենսաթոշակ կապահովեն քեզ համար:

Եղի՛ր տեղեկացված, եղի՛ր բարեկեցիկ: