Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն

Էպիզոդի նկարագրություն

Քեզ հետաքրքրո՞ւմ է՝ ի՞նչ երաշխիք կա, որ կստանաս քո կուտակային կենսաթոշակային միջոցները։ Իրականում դրանք մի քանիսն են։

Առաջին հերթին նշեմ, որ քո կուտակային կենսաթոշակային միջոցները կառավարում են միջազգային հեղինակություն ունեցող և փորձառու ֆոնդի կառավարիչներ։ Նրանք քո միջոցները բաշխում են տարբեր գործիքներում, օրինակ՝ ավանդներում, պարտատոմսերում, բաժնետոմսերում։ Ու դա անում են այնպես, որ մի ներդրման կորուստը մեծ ազդեցություն չունենա քո միջոցների վրա։ Ի դեպ, ներդրումների շրջանակը սահմանվում է օրենքով, ինչը նշանակում է, որ միջոցներդ հեռու կմնան բարձր ռիսկային գործիքներից։ Ավելին, ներդրումներդ վերահսկվում են Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից։ Ֆոնդի կառավարիչներն էլ լիցենզավորվում և վերահսկվում են Կենտրոնական բանկի կողմից։

Երկրորդ՝ կենսաթոշակային համակարգը հնարավորինս ավտոմատացված է, այսինքն՝ քո սոցիալական վճարները կատարվում են համակարգի միջոցով, ավտոմատացված կերպով էլ ուղղվում են քո ֆոնդ ու այս ամենում մարդու միջամտությունը հասցրված է նվազագույնի։

Քննարկենք ավելի բարդ դեպքերը։ Ֆոնդի կառավարչի սնանկացումն անգամ չի ազդի քո ֆոնդի միջոցներ վրա, քանի որ քո միջոցները կշարունակեն ներդրվել՝ փոխանցվելով այլ ֆոնդի կառավարչի։ Ֆինանսական կամ տնտեսական անկումների դեպքում էլ քո կուտակային կենսաթոշակային միջոցները պաշտպանված են երաշխիքային ֆոնդով։

Այնպես որ կարող ես հանգիստ լինել կուտակումներիդ հարցում․ դրանք պաշտպանված են։ Երբ դու կենսաթոշակի անցնես, կուտակածդ գումարը կվերադարձվի քեզ՝ ապահովելով կայուն և բարեկեցիկ ծերություն։

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ։