Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից

Էպիզոդի նկարագրություն

Ինչո՞ւ որոշվեց ներդնել կուտակային կենսաթոշակային համակարգը:

Հայաստանում մինչև 2014 թ.-ը գործում էր միայն պետական կենսաթոշակը, որը ցածր էր։ Այն հատկապես ցածր էր նրանց համար, ովքեր երկար ժամանակ ունեցել են բարձր աշխատավարձ, իսկ թոշակի անցնելուց հետո ամսական եկամուտը կտրուկ նվազել էր:

Մարդիկ իրենց կենսաթոշակի տարիքում եկամտի իրական աղբյուր էին դիտարկում իրենց երեխաներին։ Իսկ երեխաները ճնշված էին երեք սերունդների հոգսով՝ իրենց, իրենց երեխաների և իրենց ծնողների։ Այս խնդրի լուծումը կարող էր լինել այն, որ մարդիկ ինքնուրույն կուտակեին իրենց ծերության համար։

Մինչդեռ փաստը այն է, որ մարդիկ աշխատելու տարիների ընթացքում 30-40 տարի շարունակ չէին կուտակում, գուցե դիսցիպլինայի կամ գուցե վաղ հասակում խնդիրը չգիտակցելու պատճառով։ Այս դրությունը ուղղելու համար, պետությունը ստեղծեց մի համակարգ, որը ապահովեց հարմար պայմաններ, որ յուրաքանչյուր անձ կարողանա կուտակել իր ծերության համար և կարողանա բարելավել իր կենսաթոշակը։ Այս նոր համակարգը կոչվեց կուտակային կենսաթոշակային համակարգ։

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: