Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ներդրումներ >Ի՞նչ է ներդրումը կամ էլ ինչպե՞ս փողից փող ստանամ
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ի՞նչ է ներդրումը կամ էլ ինչպե՞ս փողից փող ստանամ

Էպիզոդի նկարագրություն

Քո շրջապատո՞ւմ էլ են բոլորն անդադար խոսում ներդրումներ կատարելուց։ Այսօր հենց դրա մասին եմ խոսելու․ ի՞նչ է ներդրումը, ու ի՞նչ տեսակներ կան։ 

Եթե կարճ ներկայացնեմ, ապա ներդրում կատարելը ժամանակի ընթացքում գումարդ բազմապատկելու մասին է։ 

Հիմա՝ տեսակների մասին։ Ներդրումային խնայողություն են համարվում արժեթղթերը, ավանդը, անշարժ գույքը, ինչպես նաեւ հուշադրամները, թանկարժեք մետաղադրամները, արվեստի գործեր ձեռք բերելը:

Դու կարող ես կատարել ներդրումներ՝ գնելով բաժնետոմսեր այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Apple-ը կամ Tesla-ն: Այստեղ ռիսկերը կարող են բարձր լինել, բայց բարձր է նաև եկամտաբերությունը։

Կարող ես պարտատոմս ձեռք բերել, այսինքն՝ պարտքով գումար տալ պետությանը կամ ընկերությանը, իսկ նրանք էլ կպարտավորվեն վերադարձնել այն՝ որոշակի տոկոսադրույքով և մարման ժամկետով։

Տարածված են նաև թվային ակտիվները, օրինակ՝ կրիպրոակտիվները։ Դրանք կարող են եկամուտ բերել, բայց կարող են նաև շատ ռիսկային լինել, ուստի այդպիսի ներդրում կատարել պետք է անել այն գումարով, որը պատրաստ ես և կորցնել։ 

Անցնենք ավանդներին. դրանք լինում են մի քանի տեսակների, օրինակ՝ 

1.Ժամկետային - երբ հստակ ժամկետով ես դնում 

2.Կուտակային - երբ պարբերաբար գումար ես ավելացնում, և

3.Ցպահանջ - երբ գումարդ շատ հեշտ հասանելի է, օրինակ՝ քարտիդ վրա է 

Մի փոքր էլ անշարժ գույքի մասին։ Անշարժ գույք ունենալը նշանակում է, որ դու կարող ես ամսական եկամուտ ստանալ վարձակալությունից: Սա կայուն դրամական հոսքերի և երկարաժամկետ աճի լավ համադրություն է:

Սկսի՛ր փոքրից, սովորի՛ր քո փորձից: 

Խնայիր, կատարի՛ր ներդրումներ, եղի՛ր բարեկեցիկ։