Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին

Էպիզոդի նկարագրություն

Արի տեսնենք՝ կենսաթոշակային կուտակային համակարգը քեզ համար պարտադի՞ր է, թե՞՝ ոչ: Համակարգին միանալը պարտադիր է, եթե ծնվել ես 1974 թ.-ի հունվարի 1-ին կամ դրանից հետո: Բայց պետք է լինես գրանցված աշխատող, նոտար կամ անհատ ձեռնարկատեր: Գրանցված աշխատող լինելու դեպքում միանալու գործընթացը կատարում է գործատուն, սակայն դու կարող ես ընտրել ֆոնդն ու ֆոնդի կառավարչին։ Նոտարի և անհատ ձեռնարկատերի դեպքում կմիանաս կենսաթոշակային համակարգին, երբ գրանցվես Պետական եկամուտների կոմիտեում և բացես հարկային հաշիվ։

Իսկ 1974 թվականից առաջ ծնված մարդիկ[2] , ինչպես նաև այլ աղբյուրներից եկամուտ ստացողները կամ ինքնազբաղվածները, ցանկության դեպքում, կարող են կամավոր կերպով միանալ համակարգին: Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգին կամավոր միանալուց հետո այլևս չկա հնարավորություն դրանից հրաժարվելու կամ դուրս գալու։ Կուտակային համակարգին կամավոր միանալու համար պետք է դիմես հաշվի օպերատորին՝ քեզ հետ ունենալով անձնագիր ու սոցքարտ կամ նույնականացման քարտ, և ներկայացնես ֆոնդը և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում:

Հաշվի օպերատորների ցանկը կարող ես գտնել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի կայքում: Կարող ես մուտք գործել «Իմ Հաշիվը» համակարգ և այս բոլոր գործողությունները անել առցանց։ Գրանցման տարբերակներն ու փուլերը ժամանակի ընթացքում կարող են փոքր ինչ փոփոխվել։ Գրանցվելիս ամեն դեպքում ստուգիր, թե ինչ է անհրաժեշտ։

Միացի՛ր կուտակային կենսաթոշակային համակարգին, եղի՛ր բարեկեցիկ։