Կենսաթոշակի տեսակները Հայաստանում1 ր․ 21 վ․
Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը0 վ․
Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին1 ր․ 50 վ․
Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ2 ր․ 10 վ․
Կարո՞ղ եմ փոխել կենսաթոշակային ֆոնդս2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան են կենսաթոշակային կուտակումներս1 ր․ 26 վ․
Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս2 ր․ 9 վ․
Ինչու՞ ես իմ գումարն ավելի լավ չեմ կառավարի, քան կենսաթոշակային ֆոնդերը2 ր․ 20 վ․
Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից1 ր․ 23 վ․
Ի՞նչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ բնակության երկիրը փոխելու դեպքում1 ր․ 57 վ․
Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս2 ր․ 55 վ․
Արդյոք կուտակային կենսաթոշակս հարկվու՞մ է1 ր․ 9 վ․
Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը1 ր․ 42 վ․
Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց1 ր․ 39 վ․
Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն2 ր․ 26 վ․
Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն1 ր․ 52 վ․
Ի՞նչ է արժեթուղթը և ի՞նչ տեսակներ կան - Ներդրողի ուղեցույց2 ր․ 28 վ․
Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ1 ր․ 5 վ․
Կանոններ սկսնակ ներդրողի համար2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս գնեմ արժեթղթեր1 ր․ 35 վ․
Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս1 ր․ 38 վ․
Ազդագիր. ի՞նչ է այն և ինչի՞ն ուշադրություն դարձնեմ1 ր․ 45 վ․
Ինչպե՞ս վաստակել գումար պետական պարտատոմսերի միջոցով1 ր․ 55 վ․
Ինչպե՞ս գումար վաստակել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով1 ր․ 54 վ․
Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ1 ր․ 54 վ․
Կարո՞ղ եմ փոխել կենսաթոշակային ֆոնդս
Էպիզոդի նկարագրություն
Ցանկանում ես փոխել կենսաթոշակային ֆոնդդ կամ կառավարչին, բայց չգիտե՞ս՝ ինչպես. պատմեմ քայլ առ քայլ:
Որպես համակարգի մասնակից՝ դու ցանկացած ժամանակ կարող ես փոխել ֆոնդդ՝ ընտրել նույն կառավարչի այլ ֆոնդ կամ այլ կառավարչի որևէ ֆոնդ: Դեռ ավելին, կարող ես այլ ֆոնդ տեղափոխել ինչպես քո ունեցած կուտակումները, այնպես էլ հետագա կենսաթոշակային հատկացումները։ Երկրորդ դեպքում ստացվում է, որ քո կուտակումները ներդրվում և լրացուցիչ եկամուտ են բերում տարբեր ֆոնդերում միաժամանակ:
Իսկ եթե մի կառավարչից մեկ այլ կառավարչի մոտ ես տեղափոխում, ապա դա անվճար է տարեկան միայն մեկ անգամ, իսկ մնացած դեպքերում գանձվում է միջնորդավճար՝ փոխանցվող կուտակումների 1%-ի չափով:
Ֆոնդի կամ կառավարչի փոփոխության համար անհրաժեշտ (landscape only) է ներկայացնել դիմում, որը կարող ես կատարել առցանց՝ www.cda.am կայքի «ԻՄ ՀԱՇԻՎԸ» համակարգով կամ էլ հաշվի օպերատորների միջոցով` ներկայացնելով անձնագիր և սոցիալական քարտ կամ էլ նույնականացման քարտ։
Հաշվի օպերատորը, այսպես ասած, միջնորդ օղակ է պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների և Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջև և օգնում է ընտրել ֆոնդի կառավարիչ, բացել կենսաթոշակային հաշիվ և այլն:
Օպերատորների ցանկը ևս հրապարկված է www.cda.am կայքի «Կենսաթոշակային հաշվի օպերատորներ» հատվածում։
Վերադառնանք դիմումի ներկայացման տարբերակներին։ Արդեն իսկ նշված երկու դեպքում էլ անհրաժեշտ է ներկայացնել «Պարտադիր կենսաթոշակային ֆոնդ և ֆոնդի կառավարիչ ընտրելու դիմում»: Դիմումը համակարգ մուտքագրելուց հետո քո հետագա կուտակային վճարները կուղղվեն արդեն նոր ընտրված ֆոնդ:
Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: