Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ներդրումներ՝ Արժեթղթեր >Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ

Էպիզոդի նկարագրություն

Պատրաստվում ես ներդրում կատարել արժեթղթերի շուկայո՞ւմ: Արի՛ հասկանանք ռիսկերն և օգուտները, որպեսզի կարողանաս խելամիտ որոշումներ կայացնել:

Արժեթղթերն ունեն ռիսկերի և եկամուտների տարբեր մակարդակներ: Բաժնետոմսերը կարող են ապահովել բարձր եկամուտ, բայց կարող են ունենալ նաև բարձր ռիսկ՝ շուկայի տատանումների պատճառով: Պարտատոմսերը սովորաբար տրամադրում են ավելի կայուն, բայց ավելի ցածր եկամուտ։ Ներդրումային ֆոնդի փայերն առաջարկում են բազմազանություն, որը կրճատում է ռիսկը, բայց կարող են ունենալ կառավարման համար հավելյալ վճարներ:

Մինչ ներդրում կատարելը հստակեցրո՛ւ նպատակդ. ուզում ես, որ քեզ կայուն եկամուտ ապահովի՞, թե՞ ռիսկի մեծ ախորժակ ունես և պատրաստ ես բարձր ռիսկային ու բարձր եկամտաբերություն ունեցող գործիքներում ներդրումներ անել:

Խնայի՛ր, կատարի՛ր ներդրումներ, եղի՛ր բարեկեցիկ: