Կենսաթոշակի տեսակները Հայաստանում1 ր․ 21 վ․
Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը0 վ․
Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին1 ր․ 50 վ․
Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ2 ր․ 10 վ․
Կարո՞ղ եմ փոխել կենսաթոշակային ֆոնդս2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան են կենսաթոշակային կուտակումներս1 ր․ 26 վ․
Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս2 ր․ 9 վ․
Ինչու՞ ես իմ գումարն ավելի լավ չեմ կառավարի, քան կենսաթոշակային ֆոնդերը2 ր․ 20 վ․
Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից1 ր․ 23 վ․
Ի՞նչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ բնակության երկիրը փոխելու դեպքում1 ր․ 57 վ․
Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս2 ր․ 55 վ․
Արդյոք կուտակային կենսաթոշակս հարկվու՞մ է1 ր․ 9 վ․
Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը1 ր․ 42 վ․
Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց1 ր․ 39 վ․
Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն2 ր․ 26 վ․
Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն1 ր․ 52 վ․
Ի՞նչ է արժեթուղթը և ի՞նչ տեսակներ կան - Ներդրողի ուղեցույց2 ր․ 28 վ․
Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ1 ր․ 5 վ․
Կանոններ սկսնակ ներդրողի համար2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս գնեմ արժեթղթեր1 ր․ 35 վ․
Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս1 ր․ 38 վ․
Ազդագիր. ի՞նչ է այն և ինչի՞ն ուշադրություն դարձնեմ1 ր․ 45 վ․
Ինչպե՞ս վաստակել գումար պետական պարտատոմսերի միջոցով1 ր․ 55 վ․
Ինչպե՞ս գումար վաստակել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով1 ր․ 54 վ․
Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ1 ր․ 54 վ․
Ինչպե՞ս վաստակել գումար պետական պարտատոմսերի միջոցով
Էպիզոդի նկարագրություն
Փնտրում ես ապահով ներդրումային տարբերակ՝ կայուն եկամուտ ստանալու համա՞ր: Պարտատոմսերը կարող են քեզ համար ճիշտ ընտրություն լինել:
Պարտատոմսը կարծես «պարտքով գումար» լինի, որ դու տալիս ես պետությանը կամ ընկերությանը: Պետության դեպքում պարտատոմսը կոչվում է պետական պարտատոմս։ Քո տված պարտքի դիմաց պետությունը քեզ վճարում է պարբերական տոկոսավճարներ, որոնց անվանում ենք արժեկտրոններ, իսկ ժամկետի վերջում, իհարկե, վճարում է նաև ներդրած սկզբնական գումարը: Հայաստանի պետական պարտատոմսերի գլխավոր առավելություններից մեկն այն է, որ դրանցից ստացված տոկոսային եկամուտը չի հարկվում։
Պետական պարտատոմսերը թողարկվում են Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։ Դրանք համարվում են ապահով գործիքներ ու առաջարկում են ֆիքսված եկամուտ: Եթե ուզում ես համեմատել պետական պարտատոմսի առկա առաջարկները, ուրեմն այցելի՛ր fininfo.am կայք։ Ընտրելիս հաշվի ա՛ռ արժեկտրոնի եկամտաբերությունը, վճարման հաճախականությունը և մարման ժամկետը:
Պետական պարտատոմսեր կարող ես գնել «Գանձապետական պահառու» համակարգի միջոցով՝ առցանց եղանակով՝ gp.minfin.am կայքի միջոցով: Նախ պետք է գրանցվես համակարգում, հետո կստանաս նույնականացման բանալի ու գաղտնաբառ և մուտք կգործես համակարգ:
Պետական պարտատոմսերը կարող են լինել քո ներդրումային պորտֆելի կարևոր մասը՝ ապահովելով կայուն և կանխատեսելի եկամուտ:
Խնայի՛ր, կատարի՛ր ներդրումներ, եղի՛ր բարեկեցիկ: