Կենսաթոշակի տեսակները Հայաստանում1 ր․ 21 վ․
Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը0 վ․
Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին1 ր․ 50 վ․
Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ2 ր․ 10 վ․
Կարո՞ղ եմ փոխել կենսաթոշակային ֆոնդս2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան են կենսաթոշակային կուտակումներս1 ր․ 26 վ․
Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս2 ր․ 9 վ․
Ինչու՞ ես իմ գումարն ավելի լավ չեմ կառավարի, քան կենսաթոշակային ֆոնդերը2 ր․ 20 վ․
Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից1 ր․ 23 վ․
Ի՞նչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ բնակության երկիրը փոխելու դեպքում1 ր․ 57 վ․
Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս2 ր․ 55 վ․
Արդյոք կուտակային կենսաթոշակս հարկվու՞մ է1 ր․ 9 վ․
Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը1 ր․ 42 վ․
Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց1 ր․ 39 վ․
Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն2 ր․ 26 վ․
Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն1 ր․ 52 վ․
Ի՞նչ է արժեթուղթը և ի՞նչ տեսակներ կան - Ներդրողի ուղեցույց2 ր․ 28 վ․
Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ1 ր․ 5 վ․
Կանոններ սկսնակ ներդրողի համար2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս գնեմ արժեթղթեր1 ր․ 35 վ․
Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս1 ր․ 38 վ․
Ազդագիր. ի՞նչ է այն և ինչի՞ն ուշադրություն դարձնեմ1 ր․ 45 վ․
Ինչպե՞ս վաստակել գումար պետական պարտատոմսերի միջոցով1 ր․ 55 վ․
Ինչպե՞ս գումար վաստակել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով1 ր․ 54 վ․
Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ1 ր․ 54 վ․
Ի՞նչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ բնակության երկիրը փոխելու դեպքում
Էպիզոդի նկարագրություն
Եթե քեզ հետաքրքրում է, թե ի՞նչ կլինի կենսաթոշակային կուտակումների հետ, եթե որոշ ժամանակով մեկնես Հայաստանից կամ էլ որոշես ուրիշ տեղ ապրել: Կարճ պատասխանը՝ ոչինչ էլ չի լինի:
Դու, միևնույն է, կստանաս կուտակային կենսաթոշակդ՝ անկախ գտնվելու վայրից։
Հիմա հասկանանք՝ ինչպես։ Եթե մինչև թոշակի անցնելն ես բացահայտում աշխարհը կամ փոխում մշտական բնակության երկիրը, ապա քո կուտակային միջոցները ապահով մնում են կենսաթոշակային ֆոնդում։
Ավելին՝ գումարդ շարունակում է ներդրվել և հավելյալ եկամուտ ստեղծել քեզ համար, մինչև դու թոշակի անցնես ու դիմես այն ստանալու համար:
Իսկ եթե 63 տարին լրանալուց հետո ես որոշում տեղափոխվել, (landscape only) ապա կենսաթոշակդ ստանալու համար պետք է հետևես մի քանի պարզ քայլերի։
Ուրեմն՝ որևէ հաշվի օպերատորի միջոցով դիմում ես Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիային՝ այլ կերպ ասած՝ այն կազմակերպությանը, որը պահպանում է կուտակային կենսաթոշակային հաշիվների տվյալները։ Նաև կարող ես մտերիմ որևէ մեկին լիազորել, որ դիմի քո փոխարեն:
Եթե կենսաթոշակդ ստանում ես անուիտետի տարբերակով, այսինքն՝ մաս-մաս ամսական վճարներով, ապա կարող ես ապահովագրական ընկերությանը տրամադրել արտերկրյա բանկային հաշվիդ տվյալները, և գումարը կփոխանցվի հենց այնտեղ: Այո, այո, այդքան պարզ ու հասանելի։ Միակ բանը, որ պետք է հիշես՝ արտերկրյա փոխանցման ծախսերը քեզ վրա են:
Այնպես որ բնակության երկիր փոխելիս մի՛ անհանգստացիր կենսաթոշակիդ համար: Այն քեզ հետ է՝ ուր էլ որ գնաս:
Կուտակի՛ր կենսաթոշակիդ (all) համար, եղի՛ր բարեկեցիկ: