Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ներդրումներ՝ Արժեթղթեր >Կանոններ սկսնակ ներդրողի համար
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Կանոններ սկսնակ ներդրողի համար

Էպիզոդի նկարագրություն

Մտածու՞մ ես ներդրումներ կատարելու մասին, բայց չգիտես՝ որտեղի՞ց սկսել: Արի հասկանանք:

1.Ներդրումների աշխարհ մուտք գործելու համար նախ անհրաժեշտ է կազմել բյուջե, իմանալ քո ֆինանսական մուտքներն ու ելքերը և խնայել ամսական եկամտի 20%-ը: Եթե արդեն խնայում ես, անցանք առաջ։

2.Հստակեցրու՛ նպատակդ և ռիսկի ախորժակդ:

  • Երկա՞ր թե՞ կարճ ժամկետով ես ներդնում։
  • Իսկ ի՞նչ նպատակով. կրթությա՞ն, տա՞ն, թե՞ երեխաներիդ բարեկեցության համար։
  • Պատրա՞ստ ես կորցնել ներդրած գումարիդ մի մասը՝ հանուն մեծ եկամտի, թե՞ նախընտրում ես կայունութունը՝ գուցե ցածր եկամտով։

Նպատակ որոշելը կօգնի հասկանալ, թե որքան գումար է անհրաժեշտ ներդնել և ինչ ժամանակահատվածով: 

Օրինակ՝ կարող ես սկսել ամսական եկամտի 10%-ը ներդնելով: Շատ կարևոր (landscape only) է, որ խնայողություններիդ մի մասով կատարես այնպիսի ներդրումներ, որոնք կարող ես շատ արագ վերածել դրամի: Ֆինանսիստներն առաջարկում են ձեռքի տակ ունենալ 3-6 ամսվա համար անհրաժեշտ գումար՝ չնախատեսված իրավիճակների համար:

  • Որոշի՛ր, թե որքան ժամանակ ես պատրաստ տրամադրել:
  • Կարո՞ղ ես ինքնուրույն ուսումնասիրել, հետևել շուկային ու որոշում կայացնել, ուրեմն արժեթղթեր գնելու համար դիմի՛ր բրոքերին, այսինքն՝ ներդրումային ընկերությանը կամ բանկին, ում միջոցով էլ կկարողանաս գնել քո ընտրած արժեթղթերը:
  • Եթե ժամանակդ չի ներում ինքնուրույն ուսումնասիրելու ֆինանսական աշխարհն ու հետևելու տնտեսական նորություններին, ապա դիմի՛ր ֆինանսական խորհրդատվության:
  • Կարող ես նաև դիմել հավատարմագրային կառավարման, ու քո գումարը կկառավարեն քո փոխարեն: Իհարկե, նման ծառայությունը վճարովի է, չմոռանա՛ս ստուգել դա։ 
  • Բայց ամեն դեպքում չմոռանա՛ս համեմատել ծառայությունների պայմանները։ 
  • Վստահի՛ր, բայց ստուգի՛ր:

Մինչ ներդրումային առաջարկից օգտվելը համոզվի՛ր, որ այն խարդախություն չէ: Անպայմա՛ն ստուգիր, թե արդյոք միջնորդ համարվող ֆինանսական կազմակերպությունը լիցենզավորված է Կենտրոնական բանկի կողմից, իսկ արժեթուղթը էլ ցուցակված է, այսինքն՝ գրանցված է Հայաստանի կամ օտարեկրյա բորսաներում:

Հիշի՛ր՝ հաջող ներդրումը տեղեկացված ներդրումն է: 

Խնայի՛ր, կատարի՛ր ներդրումներ, եղի՛ր բարեկեցիկ։