Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը

Էպիզոդի նկարագրություն

Հասկանալու համար, թե ինչպես է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը, պետք է իմանալ 5 հասկացություն` Պետական եկամուտների կոմիտե, սոցիալական վճար, կենսաթոշակային ֆոնդ, ֆոնդի կառավարիչ և Կենտրոնական դեպոզիտարիա: Աշխատանքի ընդունվելիս դու միանում ես կուտակային կենսաթոշակային համակարգին և սկսում ես կուտակել քո ամսական աշխատավարձից։

Քո կենսաթոշակային հատկացումը պետք է լինի աշխատավարձի 10%-ի չափով։ Դրանից 5%-ը կուտակում ես դու, որն էլ կոչվում է սոցիալական վճար, իսկ մյուս 5%-ը համաֆինանսավորում է պետությունը։ Բայց եթե քո աշխատավարձը գերազանցում է 500 000 դրամը, այդ դեպքում պետությունը վճարում է ոչ թե 5%-ի համարժեքը, այլ ֆիքսված 25 000 դրամ, իսկ 10%-ը լրացնելու համար մնացած տարբերությունը վճարում ես դու:

Պետական եկամուտների կոմիտեն՝ հարկայինը, քո կուտակումները փոխանցում է Կենտրոնական դեպոզիտարիային՝ կենսաթոշակային համակարգի ուղեղին, ով իր հերթին փոխանցում է քո կուտակումը ընտրածդ ֆոնդին։ Իսկ ֆոնդի կառավարիչը [1] արդեն կառավարում է քո կուտակումները մինչև թոշակիդ անցնելը։ Թոշակի անցնելուց հետո Կենտրոնական դեպոզիտարիան կազմակերպում է, որ կուտակումներդ հասնեն քեզ։

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: