Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Կենսաթոշակի տեսակները Հայաստանում
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Կենսաթոշակի տեսակները Հայաստանում

Էպիզոդի նկարագրություն

Արի հասկանանք, թե ինչ կենսաթոշակ կստանաս, երբ հասնես թոշակի տարիքի: Բնականաբար, կստանաս պետական կենսաթոշակ, որը կախված է նրանից, թե ինչքան և որտեղ ես աշխատել, օրինակ` զինվորական ծառայության, հաշմանդամության կարգի և այլ գործոններից:

Բայց եթե մասնակցել ես նաև կուտակային համակարգին, ապա կստանաս նաև կուտակային կենսաթոշակ։ Այն քո ամսական եկամտից կուտակված գումարն է, որը հետ ես ստանալու 63 տարեկանից հետո: Ի տարբերություն պետականի` կուտակայինի դեպքում դու ես ամեն ամիս կուտակում քո թոշակի համար: Այն քեզ թույլ է տալիս կուտակել քո եկամտին համարժեք ամսական թոշակ: Այսպիսով` աշխատավարձից դեպի թոշակ անցումը այդքան կտրուկ չի լինում:

Կուտակայինը իր հերթին լինում է կամավոր և պարտադիր: Եթե ծնվել ես 1974 թ.-ին կամ դրանից հետո, գրանցված աշխատող ես, անհատ ձեռնարկատեր կամ էլ նոտար, ապա մասնակցում ես պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին: Իսկ եթե ոչ, ապա կարող ես կամավոր միանալ այս համակարգին ու ամեն ամիս հետ գցելով` ապահովել քո բարեկեցիկ ծերությունը:

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: