Կենսաթոշակի տեսակները Հայաստանում1 ր․ 21 վ․
Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը0 վ․
Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին1 ր․ 50 վ․
Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ2 ր․ 10 վ․
Կարո՞ղ եմ փոխել կենսաթոշակային ֆոնդս2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան են կենսաթոշակային կուտակումներս1 ր․ 26 վ․
Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս2 ր․ 9 վ․
Ինչու՞ ես իմ գումարն ավելի լավ չեմ կառավարի, քան կենսաթոշակային ֆոնդերը2 ր․ 20 վ․
Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից1 ր․ 23 վ․
Ի՞նչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ բնակության երկիրը փոխելու դեպքում1 ր․ 57 վ․
Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս2 ր․ 55 վ․
Արդյոք կուտակային կենսաթոշակս հարկվու՞մ է1 ր․ 9 վ․
Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը1 ր․ 42 վ․
Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց1 ր․ 39 վ․
Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն2 ր․ 26 վ․
Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն1 ր․ 52 վ․
Ի՞նչ է արժեթուղթը և ի՞նչ տեսակներ կան - Ներդրողի ուղեցույց2 ր․ 28 վ․
Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ1 ր․ 5 վ․
Կանոններ սկսնակ ներդրողի համար2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս գնեմ արժեթղթեր1 ր․ 35 վ․
Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս1 ր․ 38 վ․
Ազդագիր. ի՞նչ է այն և ինչի՞ն ուշադրություն դարձնեմ1 ր․ 45 վ․
Ինչպե՞ս վաստակել գումար պետական պարտատոմսերի միջոցով1 ր․ 55 վ․
Ինչպե՞ս գումար վաստակել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով1 ր․ 54 վ․
Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ1 ր․ 54 վ․
Ազդագիր. ի՞նչ է այն և ինչի՞ն ուշադրություն դարձնեմ
Էպիզոդի նկարագրություն
Պատկերացրու՝ ուզում ես գնել մի ընկերության բաժնետոմս: Ինչպե՞ս իմանալ՝ արժե՞ դա անել, թե՞ ոչ: Այստեղ օգնության է գալիս ընկերության ազդագիրը:
Ազդագիրը կարծես ընկերության անձնագիրը լինի, որի հիման վրա կատարվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը: Այն պատմում է քեզ ամեն ինչ ընկերության անցյալի, ներկայի և ապագայի պլանների մասին: Ազդագրին ծանոթանալը պարտադիր պայման է, որպեսզի նպատակային ներդրումներ կատարես։ Դու կիմանաս, թե ինչքան փող է վաստակում ընկերությունը, ինչ ծախսեր ունի, որքան է շահութաբերությունը և ինչ ռիսկերի է դիմում: Հիշի՛ր, որ ընկերության բոլոր գործողությունները և ռիսկերը անմիջականորեն ազդելու են քո ներդրման և այն եկամտի վրա, որն ակնկալում էիր ստանալ։
Կարդալով ազդագիրը՝ դու կարող ես հասկանալ, թե արդյոք ընկերության և քո ներդրումային նպատակները համընկնում են, չէ՞ որ ազդագրում նշվում է, թե ինչի համար են ծախսվելու ներգրավված միջոցները: Ի դեպ, Հայաստանում արժեթղթեր թողարկող ընկերությունները պարտավոր են ազդագիր տրամադրել պոտենցիալ ներդրողներին։
Հիշի՛ր, որ ներդրողը կարծես հետախույզ լինի. նա ուշադիր ուսումնասիրում է բոլոր մանրամասները: Ուստի կա՛մ ի՛նքդ ուսումնասիրիր ազդագիրը, կա՛մ էլ դիմի՛ր մասնագիտացված բրոքերներին, ովքեր կհասկանան քո ներդրումային նպատակները և ռիսկի հակվածության աստիճանը և կառաջարկեն քեզ համար ամենալավ տարբերակը:
Խնայի՛ր, կատարի՛ր ներդրումներ, եղի՛ր բարեկեցիկ: