Կենսաթոշակի տեսակները Հայաստանում1 ր․ 21 վ․
Ինչպե՞ս է գործում կուտակային կենսաթոշակային համակարգը0 վ․
Ինչպե՞ս միանամ կուտակային կենսաթոշակային համակարգին1 ր․ 50 վ․
Ո՞ր կառավարչի ո՞ր կենսաթոշակային ֆոնդը ընտրեմ2 ր․ 10 վ․
Կարո՞ղ եմ փոխել կենսաթոշակային ֆոնդս2 ր․ 11 վ․
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ, թե որքան են կենսաթոշակային կուտակումներս1 ր․ 26 վ․
Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս2 ր․ 9 վ․
Ինչու՞ ես իմ գումարն ավելի լավ չեմ կառավարի, քան կենսաթոշակային ֆոնդերը2 ր․ 20 վ․
Ինչու՞ որոշվեց ներդնել պարտադիր կենսաթոշակային համակարգը/ պետության տեսանկյունից1 ր․ 23 վ․
Ի՞նչ է լինում կենսաթոշակային կուտակումների հետ բնակության երկիրը փոխելու դեպքում1 ր․ 57 վ․
Ինչպե՞ս եմ ստանալու կենսաթոշակս2 ր․ 55 վ․
Արդյոք կուտակային կենսաթոշակս հարկվու՞մ է1 ր․ 9 վ․
Ինչպե՞ս ժառանգել կենսաթոշակային փայերը1 ր․ 42 վ․
Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց1 ր․ 39 վ․
Կարո՞ղ եմ այնպես անել, որ իմ կենսաթոշակային միջոցները տարբեր ֆոնդերում լինեն2 ր․ 26 վ․
Ի՞նչ երաշխիք ունեմ, որ կենսաթոշակային հատկացումներս հետ կվերադարձվեն1 ր․ 52 վ․
Ի՞նչ է արժեթուղթը և ի՞նչ տեսակներ կան - Ներդրողի ուղեցույց2 ր․ 28 վ․
Արժեթղթեր. ռիսկեր և օգուտներ1 ր․ 5 վ․
Կանոններ սկսնակ ներդրողի համար2 ր․ 28 վ․
Ինչպե՞ս գնեմ արժեթղթեր1 ր․ 35 վ․
Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս1 ր․ 38 վ․
Ազդագիր. ի՞նչ է այն և ինչի՞ն ուշադրություն դարձնեմ1 ր․ 45 վ․
Ինչպե՞ս վաստակել գումար պետական պարտատոմսերի միջոցով1 ր․ 55 վ․
Ինչպե՞ս գումար վաստակել կորպորատիվ պարտատոմսերի միջոցով1 ր․ 54 վ․
Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ1 ր․ 54 վ․
Ի՞նչ է արժեթուղթը և ի՞նչ տեսակներ կան - Ներդրողի ուղեցույց
Էպիզոդի նկարագրություն
Ներդրումնե՜ր, արժեթղթե՜ր, ֆինանսական շուկա՜. այս բառերը հաստատ լսած կլինես: Արի հասկանանք, թե որն ինչ է և ինչպես կարող է քեզ օգնել:
Ֆինանսական շուկան ու արժեթղթերը միավորում են նրանց, ովքեր կա՛մ ունեն գումար, կա՛մ ունեն գումարի կարիք: Արժեթղթերի միջոցով պետությունները և բիզնեսները ձեռք են բերում գումար, իսկ ներդրողները մասնակցում են նրանց հաջողությանը և ստանում են որոշակի եկամուտ իրենց ներդրումից:
Արժեթղթերի աշխարհը շատ մեծ է, և այնտեղ կան տարբեր առանձնահատկություններով գործիքներ: Արի՛ այսօր պատմեմ քեզ ամենաշատ հանդիպողների մասին:
Պարտատոմսեր. դու կարծես «պարտքով» գումար ես տալիս պետությանը կամ ընկերությանը, որի դիմաց ստանում ես պարբերական վճարումներ, իսկ ժամկետի ավարտին հետ ես ստանում գումարդ: Որպես կանոն՝ պարտատոմսերը համարվում են համեմատաբար ցածր ռիսկայնությամբ և ցածր եկամտաբերությամբ արժեթղթեր: Նշեմ, որ պարտատոմսերից ստացված եկամուտդ չի հարկվում, ինչը միանշանակ պարտատոմսերի առավելությունն է:
Իսկ բաժնետոմս գնելով՝ դու դառնում ես ընկերության մի բաժնի տերը և կարող ես ստանալ ընկերության շահույթից շահաբաժին կամ այլ կերպ ասած՝ դիվիդենտ: Որոշ դեպքերում կարող ես մասնակցել նաև ընկերության որոշումների կայացմանը: Բաժնետոմսերը համարվում են ավելի ռիսկային գործիքներ, սակայն բարձր եկամուտ ստանալու հնարավորությունը մեծ է:
Եթե չունես բավականաչափ գումար և ժամանակ տարբեր տեսակի պարտատոմսերում կամ բաժնետոմսերում դիվերսիֆիկացված ներդրումներ կատարելու համար, կարող ես ձեռքբերել ներդրումային ֆոնդի փայ։ Այս դեպքում ներդրողներից ֆոնդը հավաքում է գումար և իր հատուկ ռազմավարությունների համաձայն ներդնում տարբեր արժեթղթերում։ Այս գործիքը օգնում է դիվերսիֆիկացնել ռիսկերը: Ստացվում է, որ միանգամից ներդնում ես տարբեր արժեթղթերում, և տատանումները քիչ են լինում, որի արդյունքում ռիսկը նվազում է, այսինքն՝ մեկ կոնկրետ արժեթղթի պատճառով կորուստը փոխհատուցվում է մեկ այլ արժեթղթի շնորհիվ ստացված եկամտով։
Խնայի՛ր, ներդրումներ կատարի՛ր, եղի՛ր բարեկեցիկ: