Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ներդրումներ՝ Արժեթղթեր >Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Բաժնետոմսեր. ի՞նչ է կարևոր իմանալ և ինչպե՞ս եկամուտ ստանալ

Էպիզոդի նկարագրություն

Ուզու՞մ ես ընկերության բաժնետեր դառնալ: Կարող ես դա անել՝ բաժնետոմս գնելով։ Արի՛ տեսնենք, թե ինչպես են աշխատում բաժնետոմսերը, և ինչպես կարող ես դրանցից եկամուտ ստանալ։

Եթե ընկերությունը ներկայացնենք որպես մի մեծ տորթ, ուրեմն բաժնետոմսերը մեծ տորթի կտորները կլինեն։ Բաժնետոմսերը կարող են լինել սովորական կամ արտոնյալ։ Սովորական բաժնետոմսերը քեզ իրավունք են տալիս մասնակցելու ընկերությանը վերաբերող հարցերի քվեարկություններին, այսինքն՝ մասնակցել որոշումների կայացմանը։ Դրանք նաև հնարավորություն են տալիս ստանալ դիվիդենտ կամ այլ կերպ ասած շահաբաժին, որը ընկերության շահույթի քո մասն է։

Արտոնյալ բաժնետոմսերը, մյուս կողմից, սովորաբար չունեն քվեարկության իրավունք, բայց հաճախ երաշխավորում են, որ դու կստանաս ֆիքսված շահաբաժիններ, այսինքն՝ ապահովում են ավելի կայուն եկամուտ։ Հայաստանում կարող ես բաժնետոմսեր գնել լիցենզավորված մասնագիտացված բրոքերների օգնությամբ, ովքեր կարող են քեզ ուղղորդել, որպեսզի ճիշտ կողմնորոշվես շուկայում։ Այս դեպքում, քանի որ քեզ տրամադրվելու է ֆինանսական ծառայություն, անպայման ստուգի՛ր բանկերի ու ներդրումային ընկերությունների միջնորդավճարները. դա նույնպես ազդելու է քո ստացած վերջնական եկամտի վրա։ 

Բաժնետոմսերից եկամուտ կարող ես ստանալ երկու ձևով. դու կարող ես ստանալ շահաբաժիններ կամ վաճառել քո բաժնետոմսերը գնածդ գնից ավելի բարձր գնով։ Ցանկացած դեպքում ՝ դու գնու՞մ ես, թե՞ վաճառում, կարևոր է, որ կա՛մ ինքնուրույն ուսումնասիրես ընկերության ֆինանսական վիճակը, կա՛մ էլ դիմես մասնագետի խորհրդատվությանը:

Խնայի՛ր, կատարի՛ր ներդրումներ, եղի՛ր բարեկեցիկ: