Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Ներդրումներ՝ Արժեթղթեր >Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Երկու գործիքներ, որոնք կօգնեն քեզ ներդրումներ անելիս

Էպիզոդի նկարագրություն

Արի՛ պատմեմ Հայաստանի ֆոնդայի բորսայի և Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից մշակված գործիքներից երկուսի մասին, որոնք կօգնեն քեզ ներդրումների հարցում:

Սկսենք CDA Online-ից: Այս հավելվածի միջոցով կարող ես ցանկացած պահի հետևել քո արժեթղթերի հաշվին և կատարել փոխանցումներ, դեռ ավելին կարող ես ստուգել կուտակային կենսաթոշակային հաշվիդ մնացորդն ու փոխել կենսաթոշակային ֆոնդը:

Եթե ունես հայաստանյան որևէ ընկերության բաժնետոմս, ապա CDA Online-ի միջոցով կարող ես մասնակցել այդ ընկերության բաժնետիրական ժողովներին, մեկ հարթակի միջոցով կարող ես ծանոթանալ ժողովի համար անհրաժեշտ տեղեկությանը և քվեարկել: Ասեմ նաև, որ ժողովների նպատակով քեզ տրամադրված բոլոր փաստաթղթերը պահպանվելու են հավելվածում, այնպես որ կարիք չունես ինքդ առանձին տեղում պահելու:  Ավելին կարող ես հաղորդակցվել այլ բաժնետերերի հետ CDA Online չատի միջոցով:

Իսկ այ AMX Trader-ի միջոցով, երբ ուզես կարող ես տեսնել, թե տվյալ պահին Հայաստանի ֆոնդային բորսայում ինչ արժեթղթեր են վաճառվում ու ինչ գնով:

Եվ իհարկե կարող ես ցանացած վայրում գնել ու վաճառել արժեթղթեր միանգամից հավալվածի միջոցով:

Լավ է, չէ՞:

Հավելվածներում գրանցվելու համար անհրաժեշտ է միայն հաշիվ բացել Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված ներդրումային ընկերությունում կամ ներդրումային ծառայություններ տրամադրող բանկում: Ահա և վերջ, կարող ես այդ հաշվով մուտք գործել հավելվածներ ու ներդրումներ կատարել:

Խնայի՛ր, ներդրումներ կատարի՛ր եղի՛ր բարեկեցիկ: