Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Ի՞նչ եմ շահում կուտակային կենսաթոշակային համակարգին միանալուց

Էպիզոդի նկարագրություն

Վայ, սա ե՞ս եմ: Ո՞նց անցավ ժամանակը... Երեկ էր, որ սկսել էի աշխատել: Իսկ հիմա՞: Ինչպե՞ս եմ ապրելու առանց աշխատավարձի:

Բարեբախտաբար, կա լուծում՝ կուտակային կենսաթոշակային համակարգը: Ահա թե ինչպես է այն աշխատում:

Ամեն ամիս աշխատավարձիդ 10%-ը կուտակվում է քո կենսաթոշակային հաշվում: Դրա կեսը վճարում ես դու, իսկ մյուս կեսը՝ պետությունը: Եթե աշխատավարձդ բարձր է 500,000 դրամից, պետությունը վճարում է 25,000 դրամ, մնացած մասը՝ դու:

Այս գումարը չի մնում անշարժ: Այն ներդրվում է տարբեր տեղերում և աճում տարիների ընթացքում՝ բարդ տոկոսի ու պրոֆեսիոնալ կառավարման շնորհիվ:

https://www.abcfinance.am/calculators/pensioncalc.html

Արի՛ հաշվարկով ցույց տամ: Եթե դու վաղ տարիքում միանաս համակարգին, կուտակես մոտ 40 տարի, ապա թոշակի անցնելիս կկուտակես քո ու պետության վճարած գումարի կրկնապատիկի չափով գումար, քանի որ գումարդ երկար ժամկետով կներդրվի ու հավելյալ գումար կբերի:

Թոշակի անցնելիս չես կորցնի ֆինանսական անկախությունդ, այլ՝ կստանաս աշխատավարձիդ համապատասխան թոշակ, որի արդյունքում էլ չես ծանրացնի երեխաներիդ և հարազատներիդ ֆինանսական բեռը: 

Ի դեպ, դու էլ կարող ես հաշվել քո ապագա կենսաթոշակը abcfinance.am կայքի կենսաթոշակային հաշվիչով: Դե ինչ, անցի՛ր գործի:

Հիշի՛ր՝ որքան շուտ սկսես, այնքան ավելի շատ կկուտակես: Ապագան պայծառ է, երբ այն պլանավորում ես հիմա:
Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ։