Վերադառնալ դասընթացին
ԲացՄուգ

Կենսաթոշակային կուտակային համակարգ >Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս
Դասընթացի բովանդակություն
0%
Ներդրումներ հանուն բարեկեցություն

Կարո՞ղ եմ արդյոք շուտ ստանալ կենսաթոշակային կուտակումներս

Էպիզոդի նկարագրություն

Կան դեպքեր, երբ օրենքը թույլ է տալիս ստանալ կենսաթոշակային միջոցներն մինչև 63 տարին լրանալը։ Հիմա անդրադառնանք բոլոր տարբերակներին։

Սկսած 55 տարեկանից կարող ես ստանալ կուտակային կենսաթոշակդ, եթե, իհարկե, կուտակված գումարը համապաստախանում է օրենքով նախատեսված չափին։ Եթե ուզում ես իմանալ՝ արդյո՞ք կուտակումներդ բավարարում են շուտ ստանալուն, դիմի՛ր հաշվի օպերատորներին: Հաշվի օպերատորների ցանկը կարող ես տեսնել www.cda.am կայքում՝ այցելելով «Կենսաթոշակային հաշվի օպերատորներ» հատվածը։

Բայց հաշվի առ, որ ինչքան երկար գումարդ մնա կենսաթոշակային ֆոնդում ու ներդրումների միջոցով հավելյալ եկամուտ ստեղծի, այնքան մեծ կլինի կենսաթոշակիդ չափը:

Հնարավոր է կուտակած գումարը ժամանակից շուտ ստանալ, եթե մարդն ունի աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի հաշմանդամություն կամ էլ, երբ նրա մոտ առկա է ՀՀ կառավարության կողմից հաստատված ցանկի հիվանդություններից որևէ մեկը:

Կարևոր է իմանալ, որ մահվան դեպքում մարդու կուտակային խնայողությունները կարող են ժառանգվել, ինչպես՝ իր մնացած ունեցվածքը: Կախված ընտրությունից՝ խնայողությունները կա՛մ փոխանցվում են ժառանգի անհատական կենսաթոշակային հաշվին, կա՛մ վճարվում են միանվագ։ Ժառանգության հարցով դատարան կամ նոտարի դիմելիս պահանջիր, որ նաև հարցում անեն Կենտրոնական դեպոզիտարիայի կենսաթոշակային կուտակումների մասին:

Երբ Հայաստանում ապրող ու աշխատող օտարերկրացին վերադառնում է իր երկիր, ապա նա կարող է Հայաստանում կուտակված միջոցները փոխանցել իր երկրում գործող կենսաթոշակային հաշվին։

Հիշիր, որ քո կենսաթոշակային կուտակումները քո սեփականությունն են, ինչպես օրինակ՝ ավտոմեքենադ, հեռախոսդ և այլ ունեցվածքդ:

Կուտակի՛ր կենսաթոշակիդ համար, եղի՛ր բարեկեցիկ: